Իրանի նախկին նախագահ, բարեփոխական Մոհամեդ Խաթամին քննադատել է երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունները հրեաների ողջակիզման վերաբերյալ: «Չի կարելի մոռանալ, որ Հիտլերի եւ նացիզմի հանցանքներից մեկն անմեղ մարդկանց, այդ թվում` հրեաների կոտորածն էր»,- ասել է Խաթամին: Նրա խոսքերով` ողջակիզումը պետք է ճանաչվի` նույնիսկ եթե պատմական իրողությունը խեղաթյուրվում է եւ հսկայական ճնշում է գործադրվում պաղեստինցիների նկատմամբ: Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Ահմադինեջադը հրեաների ցեղասպանությունը «միֆ» է անվանել եւ կարծիք է հայտնել, որ հրեաների պետությունը պետք է վերացվի քարտեզից: