Ռամբույեի բանակցությունների «տապալման» պատճառների վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ս. Մանը նշել է. «Մենք պարտավոր ենք որոնել լուծումը, քանի որ դա հումանիտար աղետ է եւ լուրջ խնդիր տարածաշրջանային անվտանգության առումով: Սկզբունքային պահն այն է, որ անհրաժեշտ է 2 կողմերի քաղաքական կամքը: Նկատի ունեմ այն կամքը, որը ներառում է փոխզիջում յուրաքանչյուր կողմից: Ես միանգամայն համոզված եմ, որ սա լավ հնարավորություն է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ-ի համար: Սակայն նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նախագահների, 2 ժողովուրդների քաղաքական կամքը, ինչպես նաեւ՝ միջազգային աջակցություն»: