ԼՂՀ բանակի 1-ին հրամանատար Արկադի Կարապետյանը, «Տիգրան Մեծ» գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչատուր Գալստյանը, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը եւ մի շարք այլ հրամանատարներ երեկ բաց նամակ են տարածել, որտեղ ՀՀ իշխանություններից պահանջում են դադարեցնել ԼՂՀ խնդրի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները: «Անընդունելի է, երբ տարիներ շարունակ, գաղտնիության պայմաններում, երկրի եւ ժողովրդի անունից խոստումներ …
կարդալ ավելին«Ղարաբաղի հարցում զարգացումները տեսանելի էին: Զարգացումների տրամաբանությունը տեսնելու համար պետք չէր գուշակ լինել»,- երեկ Մամուլի ազգային ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ, «Արմատ» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Արարքցյանը: Ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները բացարձակապես անարդյունավետ են եղել եւ որեւէ բանի վրա չեն ազդել: ԱԺ նախկին նախագահի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հարցով վարվող …
կարդալ ավելինԱՄՆ Պետքարտուղարության` Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված տարեկան զեկույցի մեջ իրենց արժանապատիվ տեղն են զբաղեցրել նաեւ հայրենի ոստիկանները: Մասնավորապես, նրանց անունը հիշատակվում է իրենց մոտ հայտնված քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած կտտանքների եւ դաժան վերաբերմունքի օրինակների համատեքստում: «Թեեւ կտտանքը եւ այլ դաժանությունները, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը օրենքով արգելված մեթոդներ են, այդուհանդերձ, իրավապահ ուժերը դրանք կիրառում են: …
կարդալ ավելին«Ազգային Միաբանություն» կուսակցության երեկվա կոնֆերանսը, որտեղ միակ զեկուցողը Արտաշես Գեղամյանն էր, համեմված էր էշերի մասին առակներով: Պատճառը, ինչպես խոստովանեց Գեղամյանը, Պլուտարքոսն է, ում տողերն օգնում են նրան գիշերները լավ քնել: Պլուտարքոսն ասել է` եթե ուզում ես քեզ լսեն` պիտի կա՛մ կարճ ելույթ ունենաս, կա՛մ հաճելի բաների մասին խոսես: Ու քանի որ, ինչպես նշեց Ա. Գեղամյանը, …
կարդալ ավելին«168 Ժամ»-ի նախորդ համարում քաղաքագետ Հրաչ Գալստյանը կարծիք էր հայտնել, թե ՀՅԴ-ն ու Կոմկուսը մահացող խմբեր են: «Եվ տա Աստված, որ այդ պրոցեսն ավելի արագանա, եւ նրանք հեռանան քաղաքական ասպարեզից: Բայց այստեղ խոսքը չի վերաբերում կոնկրետ մարդկանց, այլ ի նկատի ունեմ նրանց գաղափարական հենքը»,- ասել էր պրն Գալստյանը: Քաղաքագետի այս հայտարարություններից երեկ խիստ վրդովվել էր …
կարդալ ավելինՎերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հաճախակի են դարձել։ Գրեթե ամեն օր հաղորդագրություններ են ստացվում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին։ Այստեղ ուշագրավը թերեւս այն է, որ բուն ղարաբաղյան ճակատում կրակոցներ չեն հնչում (կամ այդ մասին չի հաղորդվում)։ Այսինքն, մեզ հասկացնում են, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ամենեւին էլ պարտադիր չէ, որ …
կարդալ ավելինԱրամ Զ. Սարգսյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե հանուն ԼՂՀ բնակիչների անվտանգության` ինքը պատրաստ է համագործակցել գործող իշխանությունների հետ: Մեր հարցին, թե «ԱՄ»-ն պատրա՞ստ է նման իրավիճակում նույնն անել, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Հանուն ԼՂՀ բնակիչների անվտանգության` ես պատրաստ եմ օր առաջ ձեռնարկել ամենը, որ այս իշխանությունները հրաժարական տան»:
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքի պատգամավոր Հրանտ Խաչատրյանի առաջարկի վերաբերյալ, թե լավ կլինի, եթե օմբուդսմենի տեղակալը ընդդիմության ներկայացուցիչ լինի, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը մեր թղթակցին ասել է. «Անընդհատ ասում են, որ մարդու իրավունքների պաշտպանն անձնավորված ինստիտուտ է: Այդ ամենը նշվում էր նաեւ ԱԺ-ում պաշտպանի ընտրությունների ժամանակ: Իսկ եթե այն անձնավորված ինստիտուտ է, ուրեմն չի կարող քաղաքականացվել: Այդ տեսակետից, այն …
կարդալ ավելինԱմերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մարտի վերջին Վաշինգտոնում ստորագրելու են ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հնգամյա ծրագրով Հայաստանին շուրջ 235 մլն դոլար դրամաշնորհի հատկացման մասին համաձայնագիրը: Դրամաշնորհը ուղղվելու է հիմնականում Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Ըստ աղբյուրի, Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունենալու մարտի 26-ին մեկնարկող՝ Ամերիկայի հայկական կազմակերպությունների …
կարդալ ավելին«1998թ. հետո ՀՀՇ-ն ինքնամեկուսացվեց թե քաղաքական համակարգից, եւ թե հասարակությունից ընդհանրապես: Եվ այսօր դժվար է այն կուսակցություն համարել: Ինքնամեկուսացումը ծանր հետեւանքներ ունեցավ նաեւ շարժումով ծնված մյուս ուժերի վրա՝ կորցնելով հակառակորդին, նրանք էլ կարծես թե կորցրել են իրենց նշանաձողը»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրաչյա Գալստյանը: Նրա խոսքերով. «Շարժման հետ կապ չունեցող մյուս քաղաքական …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռամբույեում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած հիմնականում հիասթափություն եւ ափսոսանք արտահայտող հայտարարություններին աստիճանաբար փոխարինում են համեմատաբար լավատեսական հայտարարություններ: Վերջին շրջանում տարբեր առիթներով ռամբույեյան բանակցություններից իր հիասթափությունն արտահայտող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը նախօրեին արդեն հայտարարել է, թե 2006-ը դեռ ավարտված չէ, եւ հարցի լուծման հնարավորություն …
կարդալ ավելին«Հնարավո՞ր է` ԱԺ ընտրություններից առաջ «ԱՄ»-ն որեւէ ուժի` մասնավորապես «Դաշինքի» (հաշվի առնելով Սամվել Բաբայանի հետ ունեցած իրենց նախկին փորձը) հետ դաշինք կազմի» հարցին Արտաշես Գեղամյանը պատասխանել է. «ԱՄ»-ն այսօրվա դրությամբ, կրկնում եմ, այսօրվա դրությամբ միայնակ է գնալու ընտրությունների, սակայն արդեն ԱԺ-ում չենք բացառում հնարավոր դաշինքների ստեղծումն այն կուսակցությունների հետ, ում ծրագրային հիմնադրույթները, այս իշխանություններին տրված …
կարդալ ավելինԱմերիկյան «Կալիֆոռնիա կուրիեր» թերթն օրերս հանդես է եկել մի հրապարակմամբ, ըստ որի` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսին հետ են կանչելու` մեկ տարի առաջ Ամերիկայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում «Եղեռն» բառն օգտագործելու եւ դրա ճանաչման ուղղությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը մեկնաբանելու համար: Ընդ որում, դեսպանին հետ կանչելու որոշումը, թերթի համաձայն, կայացվել է Թուրքիայի …
կարդալ ավելին– Վերլուծե՞լ եք, թե ինչու Քոչարյան-Ալիեւ երկարատեւ բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին, եւ թե ինչո՞ւ Ռամբույեից հետո էլ ավելի սրվեց իրավիճակը: Նկատի ունեմ` Ադրբեջանի նախագահի իրար հաջորդող ռազմատենչ հայտարարություններն ու Ռ. Քոչարյանի պատասխան հարցազրույցը, որն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի գնահատմամբ` էլ ավելի սրեց լարված իրավիճակը: – Դեռ 2004թ. ապրիլին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները …
կարդալ ավելինՄիխայիլ Սերգեեւիչ Գորբաչովն ասում է, թե այն ժամանակ Ղարաբաղի անջատումն արդարացված է եղել, բայց չի ասում, թե Ղարաբաղն այն ժամանակ անջատելու փոխարեն, ինչո՞ւ էր մեկ միլիարդ տալիս եւ ո՞ւմ էր պատրաստվում տալ։ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովը, մեղադրում է իր հայրենակիցներին, այսինքն՝ իր տեղում նստած մարդուն, Ղարաբաղի հետ ուղղակիորեն չբանակցելու համար։ Նա մտահոգ է, …
կարդալ ավելինԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի` Երեւանում արտահայտած կարեւորագույն միտքը, կարծում ենք, պատշաճ ուշադրության չարժանացավ` լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու շուրջ բարձրացած աղմուկը։ Մինչդեռ Մեթյու Բրայզան, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց. նա հայտարարեց, թե ԱՄՆ-ը այսուհետ իր հնարավորություններն օգտագործելու է Հայաստանում «ոչ թե վերեւից ներքեւ, այլ ներքեւից վերեւ ժողովրդավարություն կառուցելու համար»։ …
կարդալ ավելինԱյս շաբաթվա ամենացնցող լուրը, որ առնչվում է Հայոց նորագույն պատմությանն ու Հայաստանի Հանրապետությանը, տպագրեց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի «հավանական պաշտոնանկության վերաբերյալ լուրերը վերջնականորեն իրականություն են դառնում»,- գրում է այս թերթը։ Դեսպանի պաշտոնանկության պատճառը համարվում է անցյալ տարի Կալիֆոռնիայի Բըրքլի համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրա ելույթը։ Հայոց եղեռնի մասին խոսելիս նա …
կարդալ ավելինԱյս օրերին, երբ ընդդիմությունը մատնվել է բացարձակ անգործության, օրակարգից դուրս է եկել նաեւ նրանց կողմից այդքան թմբկահարված հեղափոխության ծրագիրը: Փոխարենը` գլուխ են բարձրացրել արտաքին մարտահրավերները: Այս մասին է մեր զրույցը քաղաքագետ Հրաչյա Գալստյանի հետ: – Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, Ռամբույեի հանդիպումից եւ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո այսօր շատ ավելի ակտուալ են արտաքին …
կարդալ ավելինՎերաձեւումներ եւ նորամուծություններ Գաղտնիք չէ, որ հայրենական քաղաքական ուժերն արդեն իսկ սկսել են պատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչը դրսեւորվում է նոր դաշնակիցների փնտրտուքով եւ նոր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալով: Այս եւ կուսակցական դաշտում ընթացող այլ գործընթացները կարող են վերլուծության ենթարկվել տարբեր տեսանկյուններից: Տեսություն Հայաստանի քաղաքական կյանքը մեծապես պայմանավորում են դրանում գործող քաղաքական կուսակցությունները: Բազմակուսակցականությունն …
կարդալ ավելինՀրապարակվել է թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ռազմավարության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը, որի Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ Հայաստանի համար կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր: «Թեեւ ՀՀ կառավարությունը մշակեց եւ ընդունեց կոռուպցիայի դեմ ռազմավարական պայքարի ծրագիր, այնուամենայնիվ, այդ ծրագիրը կյանքի կոչելու համար քաղաքական կամքը եւ միջոցառումները բավարար չեն եղել»,- նշված է զեկույցում: Ուշագրավ …
կարդալ ավելին