քաղաքականություն

Ոստիկանության գնդապետն օրինախա՞խտ է

18.03.2006

2006թ. փետրվարից ուժի մեջ է մտել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքը: Հիշեցնենք, որ օրենքի 123 հոդվածը սահմանում է՝ «Վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»: Միայն վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի տուգանային հրապարակ են տարվել 200-ից …

կարդալ ավելին

Նոր պատերազմը ոչնչով արդարացված չի լինի

18.03.2006

1998թ. հեղաշրջման պատրվակը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր՝ իբրեւ թե ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցում գնում է ոչ հայանպաստ լուծման: Առաջին նախագահի հրաժարականից ութ տարի անց ԼՂՀ հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ: Ավելին, ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունները նույնիսկ իշխանական կուսակցությունները որակեցին որպես «պատերազմի հայտարարում»: Ու թեեւ մեզանում պատերազմի վտանգը գնալով …

կարդալ ավելին

Անտեղի քարոզչությո՞ւն

18.03.2006

Հայաստանը, սակայն, որը նույնպես ունի այդ հնարավորությունը, չի օգտվում այդ մեծ լսարանից` համարելով այն քարոզչության համար ոչ ճիշտ միջոց: Հանրային հեռուստատեսության համաշխարհային համահայկական ցանցով հեռարձակվող հաղորդումները բացառապես հայերեն են, որոնք, բնականաբար, հասու են միայն սփյուռքում ապրող հայերին: Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի օգտագործում քարոզչություն տարածելու այդ հնարավորությունը: Հիշեցնենք, որ քարոզչությունը` անկախ ընտրված ձեւերից, տարբեր իրավիճակներում կարեւորում …

կարդալ ավելին

Թուրքիայի օ՞դն է վատը, թե՞ հողը

18.03.2006

«Եթե Թուրքիան այն աշխարհագրական տարածքն է, որտեղ հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` խնդիր չկա, անտրամաբանական, զավեշտալի իրավիճակների մեջ պետք չէ հայտնվել: Պետք չէ հարցը զավեշտի հասցնել,- «lragir.am»-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՅԴ-ական նախագահ Արմեն Ռուստամյանը։ -Հո չե՞ս կարող ասել` Թուրքիան որպես տարածք աննպատակահարմար է ընդհանրապես բանակցելու համար: Ի՞նչն է վատ: Օ՞դն է …

կարդալ ավելին

Արտաշես Թումանյանը եւ ԱՄՆ-ը

18.03.2006

Այս հարցն այսօր քաղաքական կուլիսներում քննարկվող թեմաների մեջ առաջին տեղն է զբաղեցնում եւ իր առանձնահատուկ նշանակությամբ այնքան է կարեւորվել, որ հետին պլան է մղել անգամ գազի սակագնի թանկացման եւ վերջին շրջանում սրված` Հայաստանի արտաքին քաղաքականության թեմաները: Այնուամենայնիվ, ինչո՞ւ Արտաշես Թումանյանին քաղաքական դաշտից հեռացրին: Դա նախօրո՞ք էր պլանավորված, թե՞ դեպքերի դասավորությունն է դրան հանգեցրել: Նույն քաղաքական …

կարդալ ավելին

«Թեհլերյանն իրականացրել է Թուրքիայի դատարանի որոշումը»

18.03.2006

Այսօր Թուրքիայի 500 հասարակական քաղաքական գործիչներ եւ Ադրբեջանի երիտասարդական-հասարակական կազմակերպությունների մի շարք մասնակիցներ Բեռլինում իրականացնելու են «Թալեաթ փաշայի երթը», որի նպատակն է քննադատել «հայկական ահաբեկչությունը» եւ հարգել «ահաբեկիչ» Սողոմոն Թեհլերյանի կողմից սպանված Թալեաթի հիշատակը: Ի՞նչ ակցիա է սա: Ռուսաստանի Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Արա Սարգսյանն առաջարկում է 2 վարկած: Առաջին, …

կարդալ ավելին

Քաղաքական որոշում

18.03.2006

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկվա նիստում մերժեց «Արդարություն» խմբակցության` «Հանրաքվեի ընթացքում թույլ տված խախտումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» առաջարկը: Նիստին ներկա Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ընդդիմության նախաձեռնությանը, քանի որ քաղաքական փոքրամասնությունը հնարավորություն ուներ հանրաքվեից հետո արդյունքները բողոքարկել ՍԴ-ում, ինչը չի արել: «Սա ավելի շատ քաղաքական որոշում է: Միշտ հնարավոր …

կարդալ ավելին

Սադոյանի շարժումը

18.03.2006

Արշակ Սադոյանը սկսել է «Արդարություն» դաշինքի հետ խոսել ուլտիմատումներով: Նրան ամենաշատը նյարդայնացնում է դաշինքի անգործունյա վիճակը: Երեկվա ասուլիսին նա անգամ հայտարարեց` «հերիք եղավ, բոլ եղավ, անիմաստ է ձգձգել պայքարի ծրագիր չընդունելը»: Ա. Սադոյանը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին կոչ է անում միավորվել «Հանուն քաղաքացիական Հայաստանի» կազմակերպությանը: «Շարժումը պետք է լինի վերկուսակցական»: Իսկ «17+8» ֆորմատի բոլոր …

կարդալ ավելին

«Էդ էր պակաս»

18.03.2006

Այդին Մորիկյան, լրագրող.– Գրեթե բացառում եմ, իսկ երկու կողմերից հնչող բանավոր եւ գրավոր հայտարարություններն ավելի շուտ ներքին սպառման համար են։ Նախագահներն իրենց ժողովուրդներին ուզում են ցույց տալ, որ իրենք դեռ կան։ Շատ հնարավոր է, որ իրենք նման ցանկություն ունենան եւ նույնիսկ պատրաստ էլ լինեն անելու, բայց դրսից դա իրենց պարզապես թույլ չեն տա։ Աշոտ Մելիքյան, …

կարդալ ավելին

Հիմա էլ Քենիայում

17.03.2006

Աֆրիկյան Քենիա պետությունում այս օրերին քաղաքական սկանդալ է հասունանում, որի կիզակետում հայտնվել են ՀՀ քաղաքացիներ: Ավելին` նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, թե ինքը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմիկն է եւ Աֆրիկայում ու Ասիայում զբաղվում է ոսկու եւ ադամանդի բիզնեսով: Քենիայի թերթերը գրում են, թե հայերը պետք է ֆինանսավորեին երկրի խորհրդարանում նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանն անվստահություն …

կարդալ ավելին

Կհամագործակցեն

17.03.2006

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն օրերս հայտարարել էր, թե ԼՂՀ հիմնախնդրի շուրջ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ: Պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել նաեւ «Արդարություն» դաշինքը: «Համազգային խնդիրների շուրջ մենք չենք բացառում համագործակցությունը: Օրինակ` Ջուղայի խնդրի հետ կապված արդեն եղել է այդպիսի համագործակցություն: Բայց ասեմ, որ հենց մեր երկրի գերագույն շահերը պահանջում …

կարդալ ավելին

Խիստ է կասկածում

17.03.2006

Հայաստանի ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը խիստ կասկածում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրենկը հայտարարել է, թե ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տարածքները` նկատի ունենալով վերահսկվող տարածքները: «Խիստ կասկածում եմ այդպիսի հայտարարության իսկության վրա, եւ խիստ կասկածում եմ, որ Դանիել Ֆրիդը նման հայտարարություն արած լինի: Չեմ հավատում, թե այդպիսի հայտարարություն է եղել»,- երեկ …

կարդալ ավելին

Դիմել է

17.03.2006

ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ նամակով դիմել է Ռոբերտ Քոչարյանին եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին` մանրամասն ներկայացնելով այն հիմնավորումները, թե ինչու է ՀՀՌԸ խորհուրդը որոշել ԱԺ-ին առաջարկել ԱԺ կանոնակարգ օրենքից հանել ԱԺ հաղորդումները հեռարձակելու մասին դրույթը: «Ես առաջարկել եմ հանդիպումներ, որպեսզի այս հարցը քննարկենք եւ լուծումներ գտնենք,- ասում է Ա. Հարությունյանը։ -Կփոխեն` կշարժվենք դրանով, …

կարդալ ավելին

Չե՞ն խոչընդոտի

17.03.2006

«Ֆայնենշլ Թայմս» թերթի փոխանցմամբ` Ռուսաստանը եւ Չինաստանը ԱՄՆ-ին նկատել են տվել, որ ՄԱԿ-ում չեն խոչընդոտի Կոսովոյի անկախության բանաձեւի ընդունմանը եւ կնախընտրեն ձեռնպահ մնալ: Թերթը պնդում է, թե իր աղբյուրների համաձայն, նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը Մոսկվային եւ Պեկինին համոզել է, որ այդ երկրամասի անկախության ճանաչումը բացառիկ կլինի եւ նախադեպ չի դառնա Չեչնիայի, Տիբեթի եւ Թայվանի անկախությունը …

կարդալ ավելին

Ուրիխանյանին վիզա չեն տալիս

17.03.2006

Առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այդպես էլ ներկա չի գտնվի հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավարությանը: Հիշեցնենք, որ Ուրիխանյանն ամիսներ առաջ դիմել էր ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսարանին` երկիր մուտքի թույլտվություն տրամադրելու համար: Իսկ դրանից առաջ էլ Ուրիխանյանը խոստացել էր 120 հազար դոլար պարգեւատրում այն մարդուն, ով կսպանի Ռամիլ Սաֆարովին: Եվս հինգ հազար …

կարդալ ավելին

Հայերի արկածները Քենիայում

17.03.2006

Վերջին տարիներին հայերն Աֆրիկայում հետաքրքիր, մշուշոտ ու անհասկանալի արկածներ են ունենում: Հիշեցնենք, որ 2004թ. Հասարակածային Գվինեայում ձերբակալվեցին 6 հայ օդաչուներ, ովքեր մեղադրվում էին այդ երկրի նախագահի դեմ մահափորձի կազմակերպման հետ առնչություն ունենալու մեջ: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջամտությունից հետո այդ 6 հայ օդաչուները նախորդ տարի ազատվեցին կալանքից եւ վերադարձան հայրենիք: Եվ ահա այս …

կարդալ ավելին

Ռազմական գործողությունների վերսկսումը ռեալ չէ

17.03.2006

– Պարոն Դեմիրճյան, ընդդիմության՝ վերջին շրջանում ցուցաբերած պասիվության հետեւանքով շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե այսօրվա ընդդիմությունն իրեն սպառել է: Դուք համամի՞տ եք այդ գնահատականների հետ եւ ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը: – Իհարկե, համաձայն չեմ: Թե ով է իրեն սպառել, ցույց են տալիս ընտրությունները, եւ նման խոսակցություններ, ի դեպ, շրջանառվում էին նաեւ 2003թ. ընտրություններից առաջ: …

կարդալ ավելին

Այսօրվա իմ թիմը երբեք չեմ փոխելու

17.03.2006

– ԱԺ իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են սվիններով ընդունել ԱԺ կանոնակարգ օրենքից խորհրդարանական հաղորդումները հեռարձակելու պարտադրանքը հանելու մասին ձեր առաջարկը: Բացի նրանից, որ խոստացել էիք ԱԺ-ին համոզել, թե այդ առաջարկը թելադրվել է ոչ թե նախագահական նստավայրից, այլ` Եվրոպական հեռարձակողների միության հետ է որոշվել, էլ ի՞նչ եք պատրաստվում անել այդ դժգոհությունների ալիքի դեմն առնելու համար: …

կարդալ ավելին

Նախապատրաստե՞լ, թե՞ պատրաստել ժողովուրդներին

17.03.2006

Վերջին շրջանում միջազգային տարբեր ատյաններից ավելի ու ավելի հաճախ է հնչում «նախապատրաստել ժողովուրդներին» արտահայտությունը։ Այսինքն՝ միջազգային հանրությունն ավելի ու ավելի է հասկանում, որ Հայաստան եւ Ադրբեջան ներկայացնող տարբեր մակարդակի այրերի վերջին թաքստոցը սեփական ժողովուրդների անպատրաստությունն է։ Լավ, իսկ ինչպե՞ս պետք է նախապատրաստեն ժողովուրդներին նախագահներն ու նախարարները։ Որքա՞ն ժամանակ է նախատեսվում այդ գործողության համար, երբ կարգավորմամբ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են «նեռվայնանում» հայերը

17.03.2006

Այնպես է ստացվել, որ վերջին քսան տարիների ընթացքում հայերը նյարդայնանալու բազմաթիվ առիթներ են ունեցել: Իսկ նյարդային բջիջներն, ինչպես գիտեք, չեն վերականգնվում: Հետեւաբար, հայ ազգն անվերադարձ կորցրել է անթիվ-անհամար նյարդային բջիջներ բազմաթիվ սթրեսների հետեւանքով` պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ, հեռացած հարազատների կարոտ, աղմկահարույց սպանություններ, բազմաթիվ անիմաստ ընտրություններ եւ ավելի անիմաստ հանրահավաքներ, խնայբանկերում եւ դոշակի տակ պահած …

կարդալ ավելին