Քաղաքական որոշում

18/03/2006

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկվա նիստում մերժեց «Արդարություն» խմբակցության` «Հանրաքվեի ընթացքում թույլ տված խախտումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» առաջարկը: Նիստին ներկա Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ընդդիմության նախաձեռնությանը, քանի որ քաղաքական փոքրամասնությունը հնարավորություն ուներ հանրաքվեից հետո արդյունքները բողոքարկել ՍԴ-ում, ինչը չի արել: «Սա ավելի շատ քաղաքական որոշում է: Միշտ հնարավոր է գտնել ձեւակերպումներ, որոնք ի չիք կդարձնեն այդ բերված իրավական առարկությունները»,- հայտարարեց նախարարը: