Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձը: Երեկ «Փակագիծ» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշեց, թե այս տարի լրանում է նաեւ Ազգային միացյալ կուսակցության-Ազգային ինքնորոշում միավորման (ԱՄԿ-ԱԻՄ-ի) ստեղծման 40-ամյակը: Եվ Հայրիկյանն առաջարկում էր, որպեսզի ԱՄԿ-ԱԻՄ-ի 40-ամյակն էլ նշվի պետական մակարդակով: Հայրիկյանը տեղեկացրեց, թե մի կողմ դնելով կառավարության հետ տարբեր տեսակի տարաձայնությունները, այս հարցի վերաբերյալ …
կարդալ ավելինԱնդրեի «Առանց քո սիրո» երգը, որը նա ներկայացնելու է «Եվրատեսիլ» եվրոպական երգի մրցույթ-փառատոնին, չեն հավանել նաեւ երաժշտական կրթություն ունեցող ԱԺ պատգամավորները: ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի երաժշտական կրթությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Անդրեի երգը «թաթար-մոնղոլական մոտիվ է»։ Եվ գտնում է, որ հանուն անկեղծության պետք է հայտարարել, որ այն ոչ թե հայկական երգ է, այլ թաթար-մոնղոլական: Ի …
կարդալ ավելինԱՊՀ անդամ 12 երկրների ընդհանուր ռազմական բյուջեն մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 20 տոկոսով. եթե անցած տարի ԱՊՀ երկրները պաշտպանության ոլորտի վրա ծախսել են մոտ 22,5 միլիարդ դոլար, այս տարի այդ ցուցանիշն անցնելու է 29 միլիարդից: Առատաձեռնությամբ աչքի է ընկնում Ադրբեջանը, որն այս տարի կրկնապատկել է ռազմական բյուջեն՝ այն հասցնելով 600 միլիոն դոլարի: Վրաստանը …
կարդալ ավելինՔաղաքական վերնախավը մինչ օրս դեռ քննարկում է այդ հեռացման հետ կապված քիչ թե շատ հայտնի հանգամանքները եւ փորձում է գուշակել հնարավոր բոլոր պատճառները: Այս պահին նախագահի վերահսկողության ծառայությունն ուսումնասիրում է Լինսի հիմնադրամի գործունեությունը: Որքան հայտնի է, Ա. Թումանյանի տնտեսական գործունեությունը ստուգվում է նաեւ Հարկային պետական ծառայության կողմից: Լուրեր կան, որ նաեւ Ազգային անվտանգությունն է Ա. …
կարդալ ավելինՆախագահի աշխատակազմի ղեկավար եղած տարիների ընթացքում Արտաշես Թումանյանի ծավալած գործունեությունը լավագույն ապացույցն ու նմուշը կարող է լինել, թե ինչպես են Հայաստանում չինովնիկները` պաշտոնական դիրքը չարաշահելով, վերափոխվում մեծ ու փոքր օլիգարխների: 2005-ի հոկտեմբերի 16-ին Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, բացի ՀՀԿ-ից` ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի թեկնածությունը պաշտպանում էին Լոռու մարզպետ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում հրապարակված «Գազ կամ անկախություն» հոդվածի առնչությամբ հեղինակին էր դիմել ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` ասելով, թե ինքը չի պատկանում ՀՀ քաղաքական այն կուսակցություններին, որոնք «գազի գնի շուրջ բազար էին անում»: Խ. Հարությունյանը նաեւ նշել է, թե բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը կոնկրետ գազի սակագնի թանկացման վերաբերյալ դժգոհություններ չի ներկայացրել: «Գազի գնի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած ռեկտորի ընտրությունների արդյունքում առաջադրված չորս թեկնածուներից եւ ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն 37 ձայնը: Ավելի քան 8 ժամ տեւած լարված եռափուլ ընտրապայքարում համալսարանի կառավարման 72 հոգանոց խորհուրդն այդպես էլ չկարողացավ հավաքական կամք դրսեւորել եւ համալսարանական թեկնածուներից որեւէ մեկին վստահել համալսարանի ռեկտորի պաշտոնը: Այսինքն՝ 50 օր անց համալսարանում կրկին ռեկտորի …
կարդալ ավելինՕլիգարխ Արտաշես Թումանյանի տնտեսական գործունեության մասին մեր հրապարակումից հետո խմբագրությունը բազմաթիվ նոր փաստեր է ստանում նրա ընտանեկան բիզնեսի մասին: Մասնավորապես այն, որ իր փեսայի՝ Գագիկ Երանյանի ֆիրման՝ «Հայտեքս»-ը եւս հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է: Եվ Գ. Երանյանն ունի սեփական ատամնաբուժարան Զաքիյան փողոցում: Բացի Լոռվա մարզի հանքերից, Ա. Թումանյանը նաեւ հսկայական հողատարածքներ ունի Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի հայտարարում, թե ընտրություններին որ կուսակցության հետ է գնալու այն պատճառով, որ ցանկություն ունի դառնալ իշխանության միասնական թեկնածուն: Նախարարն այս տեսակետը երեկ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց: «Տարատեսակ վերլուծություններ կան, երբ ես մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչքան Նոստրադամուսներ կան մեր հասարակության մեջ, որոնք ամեն ինչ գիտեն, բայց ես չգիտեմ»,- պատասխանեց …
կարդալ ավելինԲագրատաշենի շուկան փակվել է վրացական կողմի պահանջով, որը պնդում է դրա վերակառուցման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, Հայաստանում անցկացվում են շուկայի վերակառուցմանը նպատակաուղղված անհրաժեշտ միջոցառումներ: Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, վրացական կողմում ոչ մի աշխատանք չի տարվում: Ներկայումս վրացական կողմի հետ բանակցություններ են վարվում սահմանամերձ շուկայի գործունեությունը վերսկսելու …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ ԼՂ խնդրին նվիրված ՄՃԽ-ի նախորդ առաջարկները Հայաստանում միանշանակ չընդունվեցին: Դրանք հիմնականում որակվեցին «ոչ հայանպաստ», նույնիսկ լուրեր տարածվեցին, թե ՄՃԽ-ին ֆինանսավորում է Թուրքիայի կառավարությունը: Ինչեւէ, իր վերջին վերլուծություն-առաջարկում ՄՃԽ փորձագետները գտնում են, որ «Հարավային Կովկասի հակամարտությունները սպառնում են Եվրամիության (ԵՄ) անվտանգությանը»: Խումբը ԵՄ-ին կոչ է անում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: …
կարդալ ավելինԵրեկ ԵՊՀ ռեկտորի ընտրություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, որ գազի գինը կարող է նախատեսվածից շատ ավելի ցածր լինել: «Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո գազի գնի ուղղությամբ շատ աշխատանք է կատարվել: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մարտի սկզբներին վարչապետի մոտ քննարկելուց հետո ես նամակ եմ հղել «Գազպրոմի» ղեկավար պարոն Միլլերին որոշակի առաջարկություններով: …
կարդալ ավելինՍակայն երեկ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ կողմերը պարտավոր են շարունակել բանակցային գործընթացը: «Բանակցային պրոցեսը դեռ շարունակվում է, եւ մենք փակուղի չենք մտել»,- հայտարարեց Ա. Մարգարյանը: Նրա կարծիքով, բանակցությունները դադարեցնելու դեպքում ՀՀ-ն, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը կհայտնվեն պատերազմի վտանգի առջեւ, ինչը, վարչապետի խոսքերով, ձեռնտու չէ ոչ մեկին: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, …
կարդալ ավելինԵրկու շաբաթ առաջ մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ռազմավարության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը, ուր նշված էր, թե «Հայ բարձրաստիճան պաշտոնյաները չեն մերկացվել թմրանյութերի ապօրինի իրացման գործում»: Այս նախադասությունը տարբեր մեկնաբանություններ ունեցավ. ոմանց հավաստմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտը ԼՂՀ հիմնահարցի լուծման իր տարբերակը ՀՀ-ին պարտադրելու համար Հայաստանի իշխանություններին այդկերպ «մեսիջ» է …
կարդալ ավելինԼրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. «Այդ հարցը չենք քննարկել»:
կարդալ ավելինՄենք Եվրոպա շատ ենք սիրում։ Սիրում ենք մեզ եվրոպական մշակույթի մաս համարել։ Սիրում ենք հագնվել ու մեր կենցաղը դասավորել եվրոպավարի։ Չգիտեմ, տեղը տեղին նորոգված տանը որեւէ այլ ժողովուրդ «եվրոռեմոնտ» ասո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մեր աչքը շոյող «պեյզաժը» դարձյալ Եվրոպայի հետ է կապված։ Մենք սիրում ենք նաեւ եվրոպական մեքենաներ, համենայնդեպս, մեր ավտոպարկում սովետական «Ժիգուլիներին» ու …
կարդալ ավելինԲանից պարզվում է` Հայաստան ներմուծվող ռուսական գազի թանկացման հարցում դեռ ամեն ինչ կորած չէ։ Համենայն դեպս, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը դեռեւս հույսը չի կորցրել, որովհետեւ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ժամանակ իրենք մի քանի ցուրտ խոսքեր են ասել իրենց ռուս գործընկերներին, եւ նրանք դա ընկալել են ըմբռնումով։ Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է նաեւ, որ ռուսական գազի թանկացումը …
կարդալ ավելինԳումարները վատ կազմակերպված րոպեական ցուցադրական միջոցառման՝ շուրջպարի վրա ծախսելու փոխարեն` այս տարի նա որոշել է հնարավորություններն ավելի մնայուն ու տղամարդուն վայել գործի մեջ ներդնել՝ ծառ տնկել: Եվ հետո, այս միջոցառումով Աղվան Հովսեփյանը նպատակ ունի մի գաղափարի շուրջ, տվյալ դեպքում` իր գաղափարի շուրջ, միավորել Հայաստանի ողջ բնակչությանը: Մանավանդ, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը կուսակցության վերափոխելու երկար փայփայած …
կարդալ ավելին– Այսօրվա դրությամբ քանի՞ հայ է ապրում Ռուսաստանում: – Մոտ 2,5 մլն: Դրանցից միայն 20%-ն են հայաստանցի հայեր, մնացածները այստեղ են ծնվել, կամ տեղափոխվել են Աբխազիայից, Վրաստանից, Ղազախստանից, ՈՒզբեկստանից: Ջավախքից շատ հայեր կան, շատ են նաեւ փախստականները` ավելի քան 300.000: – Իսկ Մոսկվայո՞ւմ: – Մեր դեսպանատան ու իմ հաշվարկներով` մոտ 350.000 հայեր կան միայն Մոսկվայում:– …
կարդալ ավելինԱյս կարծիքին է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին: Նրա կարծիքով, թեեւ բանակցությունները վճռորոշ չեղան, սակայն հնարավորություն տվեցին սահմանազատել տարաձայնությունները եւ «ցույց տալ 2 կողմերին, որ ճանապարհի զգալի մասն արդեն անցած է»: Նշելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության որդեգրած ուղղություններից մեկը խաղաղությունն է, Կյունին ասում է. «Եթե 2003թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լսեր Ֆրանսիային, ապա …
կարդալ ավելին