Մեր թերթի նախորդ համարում հրապարակված «Գազ կամ անկախություն» հոդվածի առնչությամբ հեղինակին էր դիմել ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` ասելով, թե ինքը չի պատկանում ՀՀ քաղաքական այն կուսակցություններին, որոնք «գազի գնի շուրջ բազար էին անում»: Խ. Հարությունյանը նաեւ նշել է, թե բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը կոնկրետ գազի սակագնի թանկացման վերաբերյալ դժգոհություններ չի ներկայացրել: «Գազի գնի բարձրացումը տնտեսական խնդիր չէ եւ վկայում է, որ ՌԴ-ն հետխորհրդային տարածքում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը պահպանելու նպատակով իր գործընկերների հետ փոխհարաբերություններում այսուհետ նախապատվությունը տալու է քաղաքական ճնշման տնտեսական լծակների օգտագործմանը»,- հիշեցրեց Խ. Հարությունյանը: