Խոսուն լռություն

24/03/2006

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի հայտարարում, թե ընտրություններին որ կուսակցության հետ է գնալու այն պատճառով, որ ցանկություն ունի դառնալ իշխանության միասնական թեկնածուն: Նախարարն այս տեսակետը երեկ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց: «Տարատեսակ վերլուծություններ կան, երբ ես մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչքան Նոստրադամուսներ կան մեր հասարակության մեջ, որոնք ամեն ինչ գիտեն, բայց ես չգիտեմ»,- պատասխանեց Ս.Սարգսյանը: