քաղաքականություն

Ուշացած հարց

07.04.2006

Ղարաբաղյան բանակցությունների ձախողումը, որ ընդունված է բարդել հակամարտող երկու պետությունների ղեկավարների եւ քաղաքական վերնախավերի վրա, իրականում այլ պատճառներ ունի։ Սա չի նշանակում, իհարկե, որ հակամարտող երկրների «վերեւները» չեն իրենց վարքով կասեցնում բանակցությունների բնականոն ընթացքը։ Կասեցնում են, եւ դա բնական է։ Բնական չէ, միջնորդ պետությունների կողմից առաջարկվող մոտեցումների կարծրությունն ու, մեղմ ասած, անտարբերությունը՝ դե գործ է, …

կարդալ ավելին

«Միջուկային դոսյեն» չեն հանձնի

07.04.2006

Իրանի «միջուկային դոսյեն» պետք է մնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրինության տակ, եւ դրան առնչվող ողջ աշխատանքն անհրաժեշտ է իրականացնել այդ կազմակերպության շրջանակներում: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Ռեզա Ասեֆին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի հիմք չկա իրանական «միջուկային դոսյեն» միջազգային այլ մարմնի հանձնելու համար»,- ասել է …

կարդալ ավելին

Դատախազի սիրտը ցավում է

07.04.2006

«Միասնության ծառատունկից» հետո պատժելիության մթնոլորտ է սպասվում, որովհետեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի սիրտն արդեն ամեն մի ծառի համար ցավում է: Այսպիսով անտառտնտեսություններում իսկական ջարդ է սպասվում, բայց ոչ թե ծառերի, այլ անտառապետերի: ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում «Արծվաբերդի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների …

կարդալ ավելին

Թուրքիայի համար պատերազմն անխուսափելի է

07.04.2006

Վերջին տարվա ընթացքում Թուրքիան պետական մակարդակով ակտիվացրել է իր ներկայությունը Հայաստանում: Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում թուրքական լոբբին մի քանի անգամ մեծացրել է իր ակտիվությունը, որը բացատրվում է մի փաստով. Թուրքիան կանգնած է տարածքային ամբողջականությունը կորցնելու աղետի եզրին: Հենց անցյալ շաբաթ Հայաստանում էին գտնվում թուրքական բանակի գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաները, իբր թե` ՆԱՏՕ-ի …

կարդալ ավելին

Բահ կամ ավտոմատ

05.04.2006

«Ունեցվածքը կարելի է տարբեր ձեւերով պաշտպանել՝ վերցնել ավտոմատը կամ բահը կամ օգնել այս կամ այն քաղաքական կուսակցությանը, որն իր ոգով համապատասխանում է քո հայացքներին: Սակայն, պարտադիր չէ, որ ինքդ զբաղվես քաղաքական գործունեությամբ»,- ասում է օլիգարխ Միխայիլ Բաղդասարովը: Նա դեռ չի կողմնորոշվում, թե 2007թ. ԱԺ ընտրություններին քաղաքական որ ուժին է սատարելու: «Մենք անպայման կպաշտպանենք նրան, ով …

կարդալ ավելին

Պուտինի վերջին զոհը

05.04.2006

«Figaro»-ի հավաստմամբ, Բելառուսում ակնհայտ կեղծիքներով տեղի ունեցած նախագահական ընտրություններից 11 օր անց Մոսկվան` Մինսկի «հուսալի» դաշնակիցը, սպառնում է գազի գինը 5 անգամ բարձրացնել: Պետական մոնոպոլիստ «Գազպրոմը» հայտարարել է, որ Բելառուսը գազի համար պետք է վճարի «համաշխարհային գներով»: «Նշանակո՞ւմ է արդյոք սա Մոսկվայի դիրքորոշման փոփոխություն: Մի՞թե Կրեմլը հրաժարվում է օգնել նոր վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին, որին Կոնդոլիզա …

կարդալ ավելին

Հերքում են

05.04.2006

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ տարածքային կառույցի մի քանի ներկայացուցիչներ՝ Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը, Աշխատանքային տեսչության պետ Բորիս Ալեքսանովն ու ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանը մտադիր են առաջիկայում դուրս գալ կուսակցությունից եւ անդամակցել «Բարգավաճ Հայաստանին»: Փոխմարզպետ Միքայել Վարդանյանը մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց այդ լուրերը՝ դրանք համարելով հորինած: Հարցին, թե` երբեք «Բարգավաճ Հայաստանի» հետ կապ չե՞ք …

կարդալ ավելին

Բադրին հարձակվում է

05.04.2006

Վրացական նոր թափ հավաքող ընդդիմության իրական առաջնորդը հայտնի գործարար, Վրաստանի գործարարների միության, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Բադրի Պատարկացիշվիլին է: Այս մասին ասել է իշխող «Ազգային շարժում» կուսակցության գաղափարախոս, խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի փոխնախագահ Գիգա Բոկերիան: Պատարկացիշվիլին օրերս իր ելույթում հայտնել է. «Ես անձամբ ինձ վրա ճնշում եմ զգում կառավարական կառույցների կողմից իմ «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումների …

կարդալ ավելին

Գարնանային սրո՞ւմ

05.04.2006

ԼՂ հակամարտության հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների առնչությամբ հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելու հնարավորության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել է. «Այո, դեպքերը հաճախակի են դարձել, սակայն այդ գարնանային սրումը միշտ էլ եղել է, եթե հիշենք նախորդ տարիները: Իմ կարծիքով, առայժմ որակապես նոր իրավիճակ չկա, որպեսզի հարցն այդպես դրվի»: Նա նշել է, որ ամեն դեպքում …

կարդալ ավելին

Թեկուզ` վրանի տակ

05.04.2006

«Ինձ ու իմ ընտանիքին ոչ մեկը չի կարող հեռացնել իմ երկրից կամ էլ վախեցնել այս կամ այն էժան, մանր հարվածներով: Կարող են գրասենյակ փակել, ունեցվածքս տանել, տունս խլել. միեւնույն է` դրանք մնալու են հայրենիքում. թող տանեն: ինձ իմ հայրենիքում մնալու համար մի փոքր վրան է պետք»,- երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա …

կարդալ ավելին

Ո՛չ այո, ո՛չ ոչ

05.04.2006

Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանից հետաքրքրվեցինք` իր կուսակցական ընկերներն արդյոք հայտարարագրո՞ւմ են իրենց ողջ ունեցվածքն ու եկամուտները: «Ես 100 տոկոսով վստահեցնում եմ, որ առնվազն օրենքի պահանջը` հայտարարագրելու մասին, բոլորը կատարում են: Ինչ վերաբերում է նրան` արդյոք ամբո՞ղջն են հայտարարագրում, թե՞ ոչ, ապա այդ հարցում որեւէ մեկը չի կարող որեւէ մեկի համար երաշխավորել: Եվ չեմ …

կարդալ ավելին

Մահափորձ ԵԿՄ նկատմամբ

05.04.2006

Ապրիլի 1-ին, ժամը 15.35-ի սահմաններում Արմավիրի քաղաքային հիվանդանոցից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ ձեռքի եւ ոտքի մասերում հրազենային վնասվածքներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, Ռուստամ Ռ. Գասպարյանը։ Մեր տեղեկություններով, վերջինս հանդիսանում է ԵԿՄ Արմավիրի տարածքային վարչության պետը։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության եւ Դատախազության օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ …

կարդալ ավելին

Րաֆֆին նոր շարժում է սկսելու

05.04.2006

«Ես ցավում եմ մեզանում իշխող մենթալիտետի համար, որը հայրենիքից ու մեզանից տարավ Արթուր Մկրտչյանին, Մոնթե Մելքոնյանին: Մենք չպետք է թույլ տանք, որ այդ մենթալիտետն այլ զոհեր տանի»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` չմանրամասնելով, թե ինչո՞ւ հիշեց առեղծվածային հանգամանքներում սպանված ԼՂՀ առաջին նախագահ Ա. Մկրտչյանին ու ազատամարտիկ Մոնթեին: Փոխարենը Ր. …

կարդալ ավելին

Սկսեք Նախագահի նստավայրից

05.04.2006

Ռոբերտ Քոչարյանի` հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերով խորհրդական Բագրատ Եսայանի հայտարարությունը, թե` հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը կարող է արժանանալ «որոշ ուժերի դիմադրությանը, իսկ դիմադրողը հաստատ կոալիցիան չէ», չկարողացավ մեկնաբանել քաղաքական գործիչներից գրեթե ոչ մեկը` պատճառաբանելով, որ չեն հասկանում, թե դրանով ինչ է ուզում ասել պարոն Եսայանը: Սակայն նախքան Բագրատ Եսայանի մեկնաբանություններին անդրադառնալը, ներկայացնենք, թե պատգամավորներից ու քաղաքական …

կարդալ ավելին

Հերթական իմիտացիա՞ն է

05.04.2006

Նրանցից մեկը ենթադրում է գործող ԸՕ 100 հոդվածների փոփոխություն, իսկ մյուսը, որի հեղինակն «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանն է, ամբողջությամբ նոր օրինագիծ է: Հարկ է նշել, որ առաջին նախագիծը ստորագրվել է նաեւ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից: Ընդ որում, ընդդիմադիրներն առաջարկվող փոփոխություններին իրենց համաձայնությունը տվել են «որոշ վերապահումներով»: «Այդ վերապահումը որեւէ տեղ գրավոր արձանագրված …

կարդալ ավելին

«Ինքը քաշով մեկ կրիմինալի մեջ է»

05.04.2006

Վերջին օրերին «ԱՄ» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հայտարարություն է անում այն մասին, որ «Հայկական ավիաուղիների», «Միկա Լիմիտեդի» եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ մի քանի տարի առաջ կնքված ինչ-որ գործարքների պատճառով պետությունը կրել է միլիոնավոր դոլարների վնաս, իսկ «Միկա Լիմիտեդը» պետությանը պարտք է 3 մլն դոլար: Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանը մամուլում նշել էր, որ ինքը պատրաստ է …

կարդալ ավելին

Կրծքով ՀՀԿ-ական է

05.04.2006

Մեր նախորդ համարում նշել էինք, որ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը թոքերի բորբոքումով պառկած է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանից երեկ տեղեկացանք, որ նախարարն արդեն աշխատանքի է եկել: Պեպանյանը համոզված չէ, թե նախարարը լիարժեք ապաքինվել է: Ըստ նրա, Այվազյանը նախընտրել է աշխատանքի գալ, որովհետեւ անգամ հիվանդանոցում նրան հանգիստ չեն թողել. …

կարդալ ավելին

Ռեկորդային թվով

02.04.2006

«2005-ին Ռուսաստանը 6 միլիարդ դոլարի զենք է արտահանել, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի 61 երկրների»,- հայտնել է նա ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստում: Նրա վկայությամբ՝ ակնհայտ հաջողությունների թվում է Հավաքական անվտանգության պայմանագրի, ԱՊՀ-ի անդամ երկրների, Հարավ-արեւելյան Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի պետությունների …

կարդալ ավելին

Պատգամավորին դատի է տվել

02.04.2006

«Քենիան թայմզի» փոխանցմամբ` Արթուր Մարգարյանը, որին Քենիայի խորհրդարանի անդամ Ռեյլա Օդինգան մեղադրել է վարձկան լինելու եւ իշխանության համար անցանկալի մարդկանց դեմ գործողություններին մասնակցելու մեջ, դատի է տվել պատգամավորին: Արթուր Մարգարյանը, որը պնդում է, թե ինքը հայաստանցի բիզնեսմեն է, պահանջել է փոխհատուցում՝ իր հեղինակությանը հասցրած վնասի համար: Նա ասել է, որ Օդինգան, ով անհիմն մեղադրանքներ է …

կարդալ ավելին

Հիվանդասենյակ համար 403

02.04.2006

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մրսել է եւ, արդեն մի քանի օր է, ինչ թոքերի բորբոքումով պառկած է Նաիրի բժշկական կենտրոնում: Մեզ հաջողվեց պարզել նույնիսկ հիվանդասենյակի համարը: Այնպես որ` Այվազյանին տեսնել ցանկացողները կարող են այցելել կենտրոնի 403 հիվանդասենյակ. մի քանի օր նա եւս կանցկացնի այնտեղ: Իսկ թե որտեղ է հասցրել մրսել նախարար Վարդան Այվազյանը՝ մեզ այդպես …

կարդալ ավելին