Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ տարածքային կառույցի մի քանի ներկայացուցիչներ՝ Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը, Աշխատանքային տեսչության պետ Բորիս Ալեքսանովն ու ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանը մտադիր են առաջիկայում դուրս գալ կուսակցությունից եւ անդամակցել «Բարգավաճ Հայաստանին»: Փոխմարզպետ Միքայել Վարդանյանը մեզ հետ հեռախոսազրույցում կտրականապես հերքեց այդ լուրերը՝ դրանք համարելով հորինած: Հարցին, թե` երբեք «Բարգավաճ Հայաստանի» հետ կապ չե՞ք ունեցել, Մ. Վարդանյանը պատասխանեց. «Կապեր ունեցել ենք, բայց ոչ այդ նպատակով»: Ասում են, որ վերոնշյալ 3 ՀՀԿ-ականները նեղացած են իրենց կուսակցության ղեկավարությունից, որը նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններում Գյումրիում պաշտպանեց ոչ թե իր կուսակից թեկնածուին՝ Մարտին Սուքիասյանին, այլ նրա հակառակորդ Վարդան Ղուկասյանին: