Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մրսել է եւ, արդեն մի քանի օր է, ինչ թոքերի բորբոքումով պառկած է Նաիրի բժշկական կենտրոնում: Մեզ հաջողվեց պարզել նույնիսկ հիվանդասենյակի համարը: Այնպես որ` Այվազյանին տեսնել ցանկացողները կարող են այցելել կենտրոնի 403 հիվանդասենյակ. մի քանի օր նա եւս կանցկացնի այնտեղ:
Իսկ թե որտեղ է հասցրել մրսել նախարար Վարդան Այվազյանը՝ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նախարարն ընդամենն ասաց, որ արդեն ապաքինվում է եւ ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կգնա գործի: