Ռեկորդային թվով

02/04/2006

«2005-ին Ռուսաստանը 6 միլիարդ դոլարի զենք է արտահանել, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի 61 երկրների»,- հայտնել է նա ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստում: Նրա վկայությամբ՝ ակնհայտ հաջողությունների թվում է Հավաքական անվտանգության պայմանագրի, ԱՊՀ-ի անդամ երկրների, Հարավ-արեւելյան Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի պետությունների հետ համագործակցությունը: