Վազգեն Մանուկյանը դեմ է, երբ երկրի վիճակի վատանալը համարում են ընդդիմության կողմից որեւէ քայլ անելու համար լավ պատրվակ: Խոսքն առաջիկայում սպասվող գազի սակագնի թանկացման եւ դրա հնարավոր հետեւանքների մասին է: «Համապատասխան ակցիաներ, որպես կանոն, ոչ թե քաղաքական կուսակցություններն են անում, այլ ժողովուրդն ինքն է ոտքի կանգնում` իր իրավունքները պաշտպանելու համար: Իսկ ընդդիմությունն այդ ըմբոստությունը կարող …
կարդալ ավելին«Ամենասկզբից մենք հասկացանք, որ ղարաբաղյան խնդիրը չի հաջողվի լուծել առանց Ստեփանակերտի մասնակցության»,- հայտարարել է Տարածաշրջանային հակամարտությունների հարցերով Դորտմունդյան կոնֆերանսի աշխատանքային խմբի ամերիկյան համանախագահ Հարոլդ Սոնդերսը։ «Մեդիամաքսի» փոխանցմամբ, Սոնդերսը նշել է, թե ԼՂՀ խաղաղ կարգավորմանը պետք է հասնել քայլ առ քայլ, ինչպես դա արվեց Մերձավորարեւելյան կարգավորման քեմփ-դեւիդյան համաձայնագրերի կնքման գործընթացում: Նրա խոսքերով, առաջին փուլում անհրաժեշտ է …
կարդալ ավելինԱՄՆ-ում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ղեկավար Ջոն Դանիլովիչը ստորագրեցին համաձայնագիր, ինչի արդյունքում առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներից» կստանա մոտ 236 միլիոն դոլար` գյուղական ճանապարհներ նորոգելու եւ ոռոգման համակարգը բարելավելու համար: Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանին նման խոշոր դրամաշնորհի հատկացումը: Արդյո՞ք այն զուտ տնտեսական նպատակներ է հետապնդում: «Չեմ …
կարդալ ավելինԳազի գնի առաջիկայում սպասվող թանկացումն իր անմիջական ազդեցությունը կունենա առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների վրա: Այս հանգամանքը, շատերի կարծիքով, ընդդիմության համար լրացուցիչ շարժառիթ կարող է հանդիսանալ եւս մեկ անգամ հասարակությանը ոտքի հանելու եւ նրանց սոցիալական զայրույթն ուղղորդելու համար: Մանավանդ, որ այս օրերին իրենց արմատական ընդդիմություն հռչակած կուսակցությունները, չնայած անգործությանը, այնուամենայնիվ, հաճախ են կրկնում, թե 2007թ. …
կարդալ ավելինՍակայն «Նոր երկրի» նախաձեռնող խմբի խորհրդի անդամներից ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության նախկին պետ Ռոբերտ Փոլադյանը վստահեցնում է, որ անկախ ամեն ինչից կուսակցության ստեղծումը դեռ ուժի մեջ է: Սակայն բոլորի համար ակնհայտ է, որ սա չի լինի այն «Նոր երկիրը», որը պետք է ստեղծեր Ա. Թումանյանը: «Կուսակցության ստեղծումը պետք …
կարդալ ավելինՎերջին շրջանում հարեւան ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներում ավելի հաճախակի են սկսել հնչել Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարությունները: Բնականաբար, այդ ռազմատենչ հայտարարությունները Ղարաբաղի հասարակության շրջանում տարբեր կերպ են ընդունվում: Մենք փորձեցինք փոքրիկ հարցման միջոցով պարզել, թե ինչ են մտածում այս ուղղությամբ բնակիչները: Կարեն Գրիգորյան, ուսանող– Իսկ ե՞րբ չեն եղել նման հայտարարությունները: Դա ինձ համար, …
կարդալ ավելին«Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանից վատ պրոֆեսոր կստացվի: Եթե նա դուրս գա եւ փորձի դասավանդել իմ ուսանողների առաջ, կտապալի գործը: Սակայն եթե ե՛ս ինչ-որ հրաշքով հայտնվեմ նրա տեղում, շատ արագ կկորցնեմ այն ամենն, ինչ նա ունի, այդ թվում եւ՝ քաղաքական ազդեցությունը»,- քաղաքականության մեջ ինտելեկտ փնտրելու չարդարացված ջանքերի մասին զրուցելիս՝ մեզ ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի …
կարդալ ավելինԻրանը երեկ հաջողությամբ փորձարկել է նոր հրթիռ, որը հնարավոր չէ հայտնաբերել ռադարի օգնությամբ: Այս մասին հայտարարել են Իրանի, այսպես կոչված, հեղափոխության պահապանները, որոնք մեծ դեր են խաղում երկրի քաղաքական կյանքում: «Այս հրթիռը, որը կարող է խուսափել ռադարից, ի զորու է միանգամից մի քանի նշանակետ խոցել»,- ասել է հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատար Հոսեյն Սալամին: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ …
կարդալ ավելինԵԱՀԿ դիտարկման խումբը երեկ անակնկալ կերպով դադարեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում շփման գծում նախատեսված դիտարկումը: Պատճառն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող ղարաբաղյան Կարմիրավան բնակավայրի կողմից հնչած կրակոցներն են եղել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խումբը գրանցել է ավտոմատային զենքից …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իշխանությունները վերանայել են իրենց դիրքորոշումը՝ Պետավտոտեսչության տեխզննման վարչությունը ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության ենթակայությանը փոխանցելու մասին որոշումը: Այժմ, ըստ նույն աղբյուրի, իշխանությունները որոշել են այդ վարչության համար հատուկ բաժին ստեղծել տարածքային կառավարման համակարգում: Այսինքն՝ ավտոմեքենաների տեխզննման «համակարգողն» այսուհետ լինելու է Հովիկ Աբրահամյանը, որն այս ամիսներին համառ բանակցություններ էր …
կարդալ ավելին«ՀՀ էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որի դեմ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից լուրջ դեմքով ելույթներ էր ունենում, առաջիկայում դարձյալ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Սակայն այս անգամ Ա. Բաղդասարյանն այլեւս ձայն չի հանի: Ասում են, նա այլեւս փոխել է իր դիրքորոշումը եւ գտնում է, որ Հայաստանի էներգետիկան կարող է հանձնվել …
կարդալ ավելին«Մեդիամաքս»-ի հաղորդմամբ, «Արարատ» կոնյակի բացառիկ արտադրող Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) երեկ հայտարարել է, որ չի կիսում ռուսաստանյան շուկայում «Արարատ» արտադրանքի վաճառքի շուտափույթ դադարի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների մտահոգությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ նոր ակցիզային դրոշմանիշների սպառումն իրոք ժամանակավորապես դադարեցրել է «Արարատ» կոնյակի մատակարարումը ռուսաստանյան շուկա, սակայն դրանց ներմուծման մասին հայտնի է եղել մի քանի ամիս …
կարդալ ավելինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին խանգարում է անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Նախագահն ընդգծել է, որ այստեղ հարցը ոչ թե անդամակցելու փաստն է, այլ այն պայմանները, որով Ռուսաստանին կընդունեն ԱՀԿ-ի կազմում: Այս պահին ԱՄՆ-ը արտասահմանյան ապահովագրական ընկերությունների եւ բանկերի մասնաճյուղեր բացելու իրավունքներ է պահանջում, իսկ ռուս դիվանագետները դա անընդունելի են համարում:
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ՌԴ ծառայության ղեկավար Վիկտոր Չերկեսովին: Վերջիններս, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, բարձր են գնահատել այս կառույցի շրջանակում համագործակցության արդյունավետությունը` հավաստելով, որ այն տասնապատիկ մեծ արդյունք է ապահովում, քան առանձին գործելու …
կարդալ ավելին«1988 թվականին հայ ազգայնականները՝ արտաքին ուժերի դրդմամբ, բացահայտ գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղը զավթելու եւ Հայաստանին կցելու ուղղությամբ»,- ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձում, որը նվիրված է մարտի 31-ին նշվող ադրբեջանցիների, այսպես կոչված, ցեղասպանության օրվան: «Հայ շովինիստների ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ մինչ օրս շարունակվում է: Հայաստանի եւ նրա հովանավորների քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանզի այն հակասում …
կարդալ ավելինՎերջիններս ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» հասարակական կազմակերպությունում ամեն շաբաթ հավաքվում են՝ քննարկելու քաղաքական օրակարգում հայտնված այս կամ այն հրատապ հարցը: Հիմնականում այդ հանդիպումներին մասնակցում են «Արմատ» ՀԿ-ի անդամներն ու, այսպես կոչված, ՀՀՇ-ածին կուսակցությունների ներկայացուցիչները: Օրինակ` Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական Հայրենիքը», Միքայել Հայրապետյանի «Պահպանողական կուսակցությունը»: Մի քանի հանդիպման մասնակցել է նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը. …
կարդալ ավելինՀարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Վ. Օսկանյանն այլեւս այն համոզմանը չէ, թե Հայաստանը շրջափակման այսօրվա պայմաններում դեռ մի 100 տարի էլ կշարունակի զարգանալ «կովկասյան վագրի» ոստյուններով: Բացի այդ, հարցազրույցում Վ. Օսկանյանը հայտնում է մտքեր, որոնք հավանաբար քննադատության կարժանանան տարատեսակ «ազգային-ազատագրական» ուժերի կողմից: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նկատի ունենալով, որ ՀՀ այսօրվա Սահմանադրությունը չի արգելում …
կարդալ ավելինԳիտությունների Ազգային ակադեմիայում երեկ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված կլոր սեղան, որին մասնակցում էին, այսպես կոչված, «դորտմունդյան կոնֆերանսի» համանախագահներ Հարոլդ Սոնդերսը, ով ժամանակին եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ եւ Քեմպդեյվիդի համաձայնագրի համահեղինակներից մեկը եւ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը: Դորտմունդյան կոնֆերանսը ձեւավորվել է մոտ 30 տարի առաջ եւ փորձում է երկխոսություն կազմակերպել …
կարդալ ավելին«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շատ առումներով հիշեցնում է իրավիճակն Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում»,- հայտարարել է ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխայիլ Մեյերը: «Ես կարծում եմ, մոդելը նույնն է, որն արդեն մշակվում է Արեւմուտքի կողմից Կոսովոյի պարագայում: Եվ Ռուսաստանն առաջարկում է տարածել այդ մոդելը տարածաշրջանի վրա, եւ կիրառել այն այդ թվում նաեւ ղարաբաղյան հարցում: …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. դրա մասին վկայում է պարբերական տեղեկատվությունն այն մասին, որ տարածաշրջանում մարդիկ են զոհվում»,- Վաշինգտոնում հայտարարել է տիկին Ֆրեյզերը: Ըստ նրա՝ «Ռամբույեի չավարտված բանակցություններից հետո», միայն փետրվար ամսին` հրադադարի խախտման հետեւանքով տարածաշրջանում մահացել է 19 մարդ, որոնցից 8-ը շարքային քաղաքացիներ են: Իսկ 2005 թվականի ընթացքում տարածաշրջանում զոհվել է 90 մարդ: Սաբինա …
կարդալ ավելին