Իրանը երեկ հաջողությամբ փորձարկել է նոր հրթիռ, որը հնարավոր չէ հայտնաբերել ռադարի օգնությամբ: Այս մասին հայտարարել են Իրանի, այսպես կոչված, հեղափոխության պահապանները, որոնք մեծ դեր են խաղում երկրի քաղաքական կյանքում: «Այս հրթիռը, որը կարող է խուսափել ռադարից, ի զորու է միանգամից մի քանի նշանակետ խոցել»,- ասել է հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատար Հոսեյն Սալամին: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ նոր հրթիռը փորձարկվել է Պարսից ծոցում սկսված ծովային զորավարժությունների ընթացքում: