«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շատ առումներով հիշեցնում է իրավիճակն Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում»,- հայտարարել է ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխայիլ Մեյերը: «Ես կարծում եմ, մոդելը նույնն է, որն արդեն մշակվում է Արեւմուտքի կողմից Կոսովոյի պարագայում: Եվ Ռուսաստանն առաջարկում է տարածել այդ մոդելը տարածաշրջանի վրա, եւ կիրառել այն այդ թվում նաեւ ղարաբաղյան հարցում: Սակայն, իհարկե, Արեւմուտքը կփորձի բաժանել այդ հասկացությունները՝ պատճառաբանելով, թե մի բան է Կոսովոն, այլ բան` Ռուսաստանի աջակցությունը վայելող տարածքները: Թե խեղճ Կոսովոյի հետեւում ոչ մի մեծ տերություն կանգնած չէ, իսկ այս դեպքում՝ դա Ռուսաստանն է»,- նշել է նա: Նրա խոսքերով, «Կոսովոյի կարգավորման մոդելը նույնն է հետխորհրդային հակամարտությունների համար: Հասկանալի է, որ Արեւմուտքը չի ցանկանա օգտագործել Կոսովոյի անկախությունը որպես նախադեպ, սակայն Ռուսաստանը կփորձի օգտագործել դա»,- ընդգծել է Միխայիլ Մեյերը:
Ա.Գ.