քաղաքականություն

Վիկտորի բարգավաճող սկզբունքները

21.03.2006

«Մենք առաջնորդվել ենք «Շնից մազ պոկելն էլ է դրական» սկզբունքով»: Ահա այսպիսի «անկեղծ» պատասխան է տվել ԱԺ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այն հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունը հանրաքվեի ընտրակեղծիքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնություն ներկայացնում, երբ օրեր առաջ կոալիցիայի հետ (որին ընդդիմությունը մեղադրում է ընտրախախտումներ անելու մեջ) համատեղ ստորագրել է Ընտրական օրենսգրքի …

կարդալ ավելին

Մեկին պատժել են

21.03.2006

Գլխավոր դատախազությունը հանրաքվեի ընթացքում կատարված օրինախախտումների վերաբերյալ հարուցել է 4 քրեական գործ, մեկի դեպքում արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ` մեղավորի 6 ամիս ազատազրկմամբ: Այս մասին Արթուր Բաղդասարյանին տեղեկացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի ամբիոնից խոստացել է Գլխավոր դատախազությունից նոր մանրամասներ ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել պատգամավորներին:

կարդալ ավելին

Պատվեր են ուզում

21.03.2006

Մինչ Ալեքսան Հարությունյանը պայքարում է ԱԺ հայտարարությունները, կառավարության հետ հարցուպատասխանը «Հ1»-ով հեռարձակելու պարտադրանքի դեմ, Վահան Հովհաննիսյանն այլ առաջարկ է անում. «Ես գտնում եմ, որ ամենաճիշտը կլիներ ցույց տալ ամբողջը, բայց ոչ պարտադիր Հ1-ով»: Հարցին, թե դաշնակցական «Երկիր մեդիա» հ/ը-ն պատրա՞ստ է ցուցադրել նիստերը, նա պատասխանեց. «Դա արդեն ԱԺ-ն թող որոշի, թե ում է նա պատվիրում: …

կարդալ ավելին

Կմասնակցի

21.03.2006

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Սմբատ Այվազյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կմտնի ԱԺ, եթե ԱԺ-ում ԼՂՀ հիմնահարցի շուրջ լսումներ կազմակերպվեն: «Պատրաստ եմ մասնակցել այդ նիստին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանն ու Արամ Զ. Սարգսյանն` ի տարբերություն դաշինքի մյուս պատգամավորների, մինչ օրս չեն խախտել ԱԺ նիստերը բոյկոտելու իրենց որոշումն ու չեն մասնակցել ԱԺ որեւէ …

կարդալ ավելին

Եվրոպան մտահոգված է

21.03.2006

Եվրոպական միությունը (ԵՄ) փորձում է սահմանել իր դերը նոր հարեւանությունում, որտեղ ո՛չ խաղաղություն կա, ո՛չ պատերազմ: Այս մասին հայտարարել է «Crisis Group»-ի (Միջազգային ճգնաժամային խումբ) Եվրոպական ծրագրի տնօրեն Նիկոլաս Ուայթը: Նրա խոսքերով, եթե ԵՄ-ն չկարողանա իրականացնել անվտանգ հարեւանության իր ռազմավարական տեսլականը, նրա վստահելիությունը տարածաշրջանում եւ ընդհանրապես` համեմատած ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ` կտուժի: ԵՄ-ին մտահոգում է …

կարդալ ավելին

Գալիս են նոր ժամանակներ

21.03.2006

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին վաղաժամ հետ կանչելը միանշանակ ենթադրում է ԱՄՆ վարած քաղաքականության փոփոխություն: Այս մասին երեկ հայտարարել է Արամ Կարապետյանը` նկատելով, թե հիմա բավականաչափ մեծ նշանակություն կարող է ունենալ «Հայաստանը «վերցնելու» ԱՄՆ փորձը»: «Ցավոք, ՌԴ-ն էլ իր քայլերը կնախապատրաստի: Իրանցիք պատրաստ են որոշակի քայլեր անելու»,- ասել է նա` հավելելով, թե ներքաղաքական շարժում սկսելու համար անհրաժեշտ …

կարդալ ավելին

Հունանյանները բժշկի կարիք են ունեցել

21.03.2006

Նաիրի եւ Կարեն Հունանյաններն ամիսներ առաջ բժշկի կարիք են ունեցել: Բայց թե նրանց հետ կոնկրետ ի՞նչ էր պատահել եւ նրանք ի՞նչ մասնագետների կարիք են ունեցել, հայտնի չէ: «Բժշկի այցելության խնդիր են ունեցել: Չեմ կարող ասել, թե ինչն է եղել պատճառը, բայց իրենք են խնդրել բժիշկ: Որեւէ այլ դժգոհություն չեմ լսել»,- երեկ ասաց ՀՀ արդարադատության նախարար …

կարդալ ավելին

Ապրիլին է գալու

21.03.2006

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Հայաստան կայցելի ապրիլին: ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության մամլո քարտուղարը «Ռեգնումին» հայտնել է, որ Փիթեր Սեմնեբիի այցի ժամանակացույցն առայժմ ճշտվում է: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ներկայումս Վրաստանում է, իսկ անցած շաբաթավերջին նա այցելել էր Ադրբեջան: «Ղարաբաղի հարցում կողմերի միջեւ կոնկրետ արդյունքներ ձեռք բերելուց հետո, չի բացառվում, որ …

կարդալ ավելին

Կնոջ հայրենիքի ջուրը

21.03.2006

ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը օրերս կնշանակվի Բելառուսում ՀՀ դեսպան: Հիշեցնենք, որ ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխվելով՝ նա նշանակվեց Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ, որը մի քանի ամիս անց լուծարվեց: Վերջապես գտնվեց նրա «սրտին» հարմար աշխատանք: Օ. Եսայանի համար Բելառուսը բոլորովին էլ օտար պետություն չէ, քանզի նրա կինը բելառուսուհի է:

կարդալ ավելին

«Երկաթգիծը պատանդ է»

21.03.2006

Մարտի 9-ին Ջավախքի Ծալկա շրջկենտրոնում տեղի ունեցած մի միջադեպի արդյունքում, երբ հինգ հայ երիտասարդներ հարձակման էին ենթարկվել, նրանցից մեկը` հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա բնակիչ Գեւորգ Գեւորգյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Ըստ շրջանառվող լուրերի, հայերի վրա հարձակվողները եկվոր սվաններ կամ աջարներ են եղել: Դեպքի կապակցությամբ շրջանի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ: Միջադեպը հայ-վրացական …

կարդալ ավելին

Վերեւից ներքեւ կամ հակառակը

21.03.2006

Երեկ երկարատեւ դադարից հետո նորից հավաքվել էր «17+1» ընդդիմադիր դաշինքը: «ՆԺ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համար գերխնդիրն այս փուլում «Հայաստան» կոմիտե կամ «Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն կոչվող համակարգող մարմնի ձեւավորումն է: «Լրջությունը 2 բանի մեջ է. նախ` կա՞ն արդյոք արտաքին ազդակներ եւ ֆինանսական միջոցներ: Եթե անգամ չհաջողվի համատեղ աշխատելը, դա ողբերգություն չէ: Որոշակի մարդիկ որոշակի գործողությունների …

կարդալ ավելին

Բախում Լիոնում

21.03.2006

Ֆրանսիայի Լիոն քաղաքում շաբաթ օրն անսպասելի բախվել են զբաղվածության մասին նոր օրենքի դեմ բողոքող ֆրանսիացի երիտասարդները եւ Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ բողոքող թուրքերը: «FrancePress»-ի փոխանցմամբ` ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ՝ բողոքող խմբերին բաժանելու համար, այն բանից հետո, երբ Լիոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ բողոքի ցույցի դուրս եկած շուրջ 2500 թուրքերը հարձակվել …

կարդալ ավելին

«Ներկայացրեք հարցի էվոլյուցիան եւ իրական վիճակը»

21.03.2006

– Շատերն այսօր ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում են 1997թ. հետ` այն գնահատելով վտանգավոր հայ ժողովրդի համար: Այն ժամանակ հենց ԼՂՀ խնդրի պատճառով եւ ժողովրդի ընդվզման արդյունքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Ինչո՞ւ ընդդիմությունը, որը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է վտանգավոր, ժողովրդին անհնազանդություն դրսեւորելու կոչ չի անում եւ անտարբերության է մատնում …

կարդալ ավելին

Նրանք աջակցում են ընտրակեղծարարներին

21.03.2006

Թերեւս այն, որ ընդդիմության այս ոչ իշխանահաճո նախաձեռնությունը պետք է մերժվեր, ոչ ոք չէր կասկածում: Ուշագրավը քվեարկության արդյունքներն էին. պատգամավորներից ոչ մեկն այդպես էլ չհամարձակվեց դեմ քվեարկել ընդդիմության առաջարկին: Որոշմանը կողմ քվեարկեցին միայն խորհրդարանական ընդդիմությունն ու «Ժողպատգամավոր» խմբի մի քանի անդամներ, իսկ ՀՀԿ-ն ու ՄԱԿ-ը, դահլիճում գտնվելով հանդերձ, պարզապես չքվեարկեցին` ըստ էության բոյկոտելով ընդդիմության նախաձեռնությունը: …

կարդալ ավելին

Հայաստանը՝ համաշխարհային նոր պատերազմի շեմին

21.03.2006

Թուրքիան կհարձակվի Իրանի վրա Ռուսաստանի Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Արա Սարգսյանի համոզմամբ, տարածաշրջանում իր քաղաքականությունն է սկսել «նոր» ֆիգուրներից մեկը՝ Թուրքիան: Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահն այցելեց Վրաստան: «Ցավոք, Հայաստանում այս փաստի բարդության աստիճանը դեռ չեն ընկալում: Մենք գիտենք, թե ինչ են ուզում ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը, բայց չգիտենք, թե …

կարդալ ավելին

Մսխում են հարկատուների փողերը

18.03.2006

Այս օրերին Թուրինում ընթացող պարաօլիմպիական խաղերին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը, որի կազմում է նաեւ ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը: Այստեղ ոչ մի արտառոց բան չէր լինի, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք: ՕԵԿ-ն ինքն է միշտ դեմ արտահայտվել պատգամավորների հաճախակի դարձած անիմաստ ու անհիմն գործուղումներին, քանի որ դրանք …

կարդալ ավելին

ՕԵԿ-ն էլ պիտի վճարի

18.03.2006

Փետրվարի 28-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ավետյանի տանը ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից կատարված խուզարկությունը, շատերի համոզմամբ, ուղղված էր կուսակցության դեմ, եւ կարծիք կար, որ այն շարունակություն է ունենալու: ՀՀ նախագահական նստավայրի մեր աղբյուրները հավաստում են, որ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել է ուժային կառույցներին ստուգել ՕԵԿ բոլոր անդամների ծավալած գործունեությունը: Արդյունքում …

կարդալ ավելին

Թումանյանին ահաբեկե՞լ են

18.03.2006

Ըստ «lragir.am»-ի` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանն առանձնապես կամավոր չի հրաժարվել սեփական կուսակցություն հիմնադրելու մտքից: Կայքի աղբյուրները հավաստիացնում են, որ օրերս Ա. Թումանյանը հրավիրվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչություն, ապա` ԱԱ ծառայություն: Այս ուժային կառույցներում նորաստեղծ «Նոր երկիր» կուսակցության նախագահ Ա. Թումանյանը մնացել է մի քանի ժամ եւ հենց այս …

կարդալ ավելին

Մեզ հե՞տ, թե՞ մեր դեմ

18.03.2006

Մարտի 16-ին տարածաշրջանային այցի շրջանակներում ՀՀ-ում էին գտնվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդն ու ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանը: Վարդան Օսկանյանի հետ քննարկվել են տարածաշրջանի, այդ թվում նաեւ` Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր: Ֆրիդը նշել է, որ Հարավային Կովկասի ապագայի մասին խոսելիս նկատի ունի այն ժամանակը, երբ «առկա բոլոր …

կարդալ ավելին

Հեքիաթներ…

18.03.2006

Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը հրապարակայնորեն պատժվեց` իր սեփական կուսակցությունը ստեղծելու եւ ըստ այդմ` ինքնուրույն քաղաքական խաղեր խաղալու փորձերի համար, ՀՀ մյուս բոլոր պաշտոնյաների աչքերը վախեցել են: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեին 2007թ. ընտրությունների նախաշեմին կուսակցություն ստեղծել, այլեւս հրաժարվել են այդ մտքից: Չնայած նախկինում եղած ցանկությանը, կուսակցություն ստեղծելու մտքից հրաժարվել …

կարդալ ավելին