Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը հրապարակայնորեն պատժվեց` իր սեփական կուսակցությունը ստեղծելու եւ ըստ այդմ` ինքնուրույն քաղաքական խաղեր խաղալու փորձերի համար, ՀՀ մյուս բոլոր պաշտոնյաների աչքերը վախեցել են: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեին 2007թ. ընտրությունների նախաշեմին կուսակցություն ստեղծել, այլեւս հրաժարվել են այդ մտքից: Չնայած նախկինում եղած ցանկությանը, կուսակցություն ստեղծելու մտքից հրաժարվել է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը. «Ես, որպես կանոն, հեքիաթների մեկնաբանությամբ չեմ զբաղվում»,- մեր հարցին ի պատասխան` ասաց նախարարը: