Հայաստանի եւ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջեւ համաձայնագիրն այնուամենայնիվ ստորագրվեց։ Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանն առաջիկայում 235 միլիոն դոլար կստանա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացիները բազմիցս ակնարկել էին, թե այդ գումարի տրամադրումն ուղղակիորեն կապված է Հայաստանում ժողովրդավարության մակարդակի հետ, իսկ նոյեմբերի 27-ի հանրաքվեից հետո մի պահ նույնիսկ թվաց, թե Հայաստանը կարող է վերջնականապես խաչ քաշել այդ …
կարդալ ավելինԵթե պետությունների զարգացման համար առաջին կարեւոր շրջադարձը պետության եւ կրոնի, եկեղեցու տարանջատումն էր, ինչի հետեւանքով դադարեցին պետությունների միջեւ կրոնական պատերազմները, ապա երկրորդ շրջադարձը, որը կբերի էթնիկ կոնֆլիկտների դադարեցմանը, ըստ Բեկի, պետք է լինի պետության եւ ազգի տարանջատումը: Ընդ որում՝ Բեկն ընդամենը ներկայացուցիչն է հասարակագետների մեծ խմբի, որոնք կարծում են, թե ժամանակակից աշխարհը պետք է շարժվի …
կարդալ ավելինԵրեկ բավական հետաքրքիր տեղեկություն է հրապարակել «Ռեգնում» գործակալությունը։ Պարզվում է՝ վրացիների մեկ երրորդը մեզ համարում է թշնամական երկիր։ Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը Վրաստանի բնակչության շրջանում սոցհարցում է անցկացրել, որի արդյունքներով հարցվածների 28,1%-ը Հայաստանը համարում է Վրաստանին թշնամի երկիր։ Թուրքիայի հանդեպ անվստահություն ունեն 4,7, իսկ Ադրբեջանի նկատմամբ՝ 1,6 տոկոսը։ Ինչպես եւ սպասվում էր, ամենաբացասական վերաբերմունքը ռուսների …
կարդալ ավելին«Եթե հակամարտությունը չկարգավորվի` Հայաստանը կմնա մեկուսացված»,- «Ազատությանը» փոխանցել է Հարավային Կովկասի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ավելին՝ նա նշել է, թե ԵՄ-ն ուղղակի մասնակցություն կունենա ԼՂՀ հակամարտության կարգավորման գործին: «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումը կլինի ԵՄ առաջնահերթություններից մեկը»,- հայտարարել է Սեմնեբին՝ ավելացնելով, որ ԵՄ մանդատն այդ առումով ընդլայնվել է՝ ներառելով հակամարտ իրավիճակների լուծման հարցերը: Սեմնեբին …
կարդալ ավելինԸնդդեմ ԱԱԾ, երեկ հայտարարությամբ հանդես է եկել «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կազմակերպության կանանց միությունը: «Ցավ ու վրդովմունք ապրեցինք, երբ իմացանք, որ «եղբայր» կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին կանչել են «զրույցի» եւ սպառնացել արտաքսել հայրենիքից: Իշխանությունների նման վերաբերմունքը Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ երախտամոռություն է: Իշխանություններից պահանջում ենք ոչ միայն անհապաղ դադարեցնել Սեֆիլյանի նկատմամբ անհիմն ճնշումները, այլ Հայրենիքի առջեւ …
կարդալ ավելինՄեր աղբյուրների հավաստմամբ, ՕԵԿ-ը լուրջ բանակցություններ է վարում ընդդիմադիր ՍԻՄ-ի, ԱԺՄ-ի եւ ՀԴԿ-ի հետ՝ ԱԺ 2007թ. ընտրություններին միասին մասնակցելու շուրջ: Նույն աղբյուրի հավաստմամբ, Ա. Բաղդասարյանն արդեն զգում է իշխանությունից իրեն հետ մղելու իր գործընկերների ռազմավարությունը: Նա նաեւ զգում է, որ ՕԵԿ իր այսօրվա ռեսուրսով ընդդիմադիր ծանրակշիռ ուժ դառնալն անհուսալի երազանք է, ուստի որոշել է այն …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մայիսին: ANS հեռուստաընկերության փոխանցմամբ` Մամեդովը նշել է, որ ի տարբերություն նախագահների վերջին՝ Ռամբույեում կայացած հանդիպման, որի նախաձեռնողը Ֆրանսիան էր, Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կարող է կայանալ …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ Արտաշես Թումանյանը հրաժարվեց նաեւ «Նոր երկիր» կուսակցության նախաձեռնող խմբից, այդպես էլ չկայացած կուսակցության Գյումրիի գրասենյակում իսկական խուճապ է սկսվել: «Նոր երկրի» Գյումրիի գրասենյակի պատասխանատուներն արդեն հասցրել են իրար մեջ բաժանել կուսակցության գույքը: Եվ հիմա հերթը հասել է քաղաքի կենտրոնում գտնվող կուսակցության գրասենյակին: Սակայն նրանց առայժմ չի հաջողվում այդ հարցում իրար մեջ …
կարդալ ավելին«Հայաստանի համար ամենամեծ վտանգը ոչ թե Թուրքիան եւ Ադրբեջանն են, այլ կոռուպցիան»,- ասում է վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Վերլուծաբանը փաստել է նաեւ, որ Հայաստանն Արցախյան պատերազմից հետո ռազմականացվեց եւ մեկուսացվեց: «Վրաստանը եւ Ուկրաինան ձգտում են դեպի Եվրոպա, Ադրբեջանը՝ դեպի Կենտրոնական Ասիա: Այս պայմաններում Հայաստանը տարածաշրջանում մնում է միայնակ»: Ռ. Կիրակոսյանի տպավորությամբ, «կա 2 Հայաստան՝ Երեւանը …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Ի. Ալիեւը երեկ Ազգային անվտանգության նախարարությունում մասնակցել է հոր՝ Հեյդար Ալիեւի արձանի եւ թանգարանի բացման ու նախարարությանը մարտական դրոշի հանձնման արարողությանը, որի ընթացքում հայտարարել է, թե ԼՂՀ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է. երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնել: «Ադրբեջանը մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից, սակայն, դժբախտաբար, ոչ մի արդյունք դեռ չկա, եւ …
կարդալ ավելինԸնդ որում, այդ ակտիվությունն այնպես է մարել, որ դատելով վերջին մի քանի ամիսներին Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակից` հայաստանյան ընդդիմությունը դեռ երկար ուշքի չի գալու: Մինչդեռ անցած ամիսների ընթացքում տեղի ունեցան մի քանի հիշարժան իրադարձություններ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված, որոնց եւս հայրենի ընդդիմությունը մի տեսակ «արհամարհեց» ու հիմնավոր կերպով չանդրադարձավ: Տպավորությունն այնպիսին է, …
կարդալ ավելին«Միավորում Հանուն Հայաստանի» կուսակցությունը, որին բոլորովին վերջերս անդամագրվեցին ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ Լյովա Խաչատրյանն ու Վահրամ Բաղդասարյանը, նախկինում գործել է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» անվամբ: Իսկ այդ կուսակցության նախագահը մարդու իրավունքների պաշտպանի նախկին թեկնածու Ռուբեն Թորոսյանն էր: Այսօր, սակայն, վերանվանված կուսակցության նախագահը ոմն Ժասմեն Բաբայանն է: Երբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք Ռուբեն Թորոսյանին, վերջինս ասաց, …
կարդալ ավելինՍպասվում էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի այլեւս նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հետ կատարված դեպքերին ամենաառաջինը պետք է արձագանքեին ՀՅԴ-ականները: Ի վերջո Արտաշես Թումանյանը Դաշնակցության ամենամոտ կանգնած այրերից մեկն էր, ԱԺ մի քանի ընտրություններին ընդգրկված է եղել հենց ՀՅԴ համամասնական ցուցակում: Սակայն իրենց համախոհ Թումանյանի հետ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՅԴ-ականներն ամեն կերպ հրաժարվում են որեւէ …
կարդալ ավելինՆախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է ստուգումներ իրականացնել «Լինսի» հիմնադրամում, որի համակարգողն իր պաշտոնավարման ընթացքում հենց Ա. Թումանյանն էր: Ի դեպ, Թումանյանի հրաժարականից հետո Ռ. Քոչարյանի հրամանագրով «Լինսի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Եվ շատերն այն կարծիքի են, որ եթե իշխանություններն ուզենան, ապա այդ ստուգումների արդյունքում բավական լուրջ բացահայտումներ կարվեն: Մանավանդ, …
կարդալ ավելինԽնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տարածքին հարող այս դղյակն, ինչպես հայտնի է՝ ՀՀ պետեկամուտների նախկին նախարար, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանինն է: Շենքը բորդյուրապատեց-պարսպապատեց գրադարանի հաշվին՝ վտանգելով գրադարանի հակահրդեհային միակ մուտքը: Գրադարանի աշխատակազմի բոլոր բողոքները մնացին անպատասխան: Արտաշես Թումանյանը Հրանտ Մաթեւոսյանի շվաքի տակ միշտ իրեն ներկայացրել է որպես գրականությանն ու հոգեւոր արժեքներին …
կարդալ ավելինԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո, թե ինքը կուսակցություն ստեղծելու մտադրություն չունի, խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանն ու ապարանցի Լյովա Խաչատրյանն, ովքեր ամենաշահագրգիռն էին կուսակցաշինության հարցում, անմիջապես անդամագրվել են «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը: Ոչինչ չասող անվանումը կրող այս կուսակցությունը, ինչպես նշեց Լ. Խաչատրյանը, առաջիկայում համագումար կանցկացնի, որտեղ կընտրվի կուսակցության նոր քաղխորհուրդ: Այն նախագահ չի …
կարդալ ավելինՄարտի 24-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը ՀՀ ոստիկանությանը տրամադրել է շուրջ 40 հազար դոլար արժողությամբ մարզական գույք (մարզագորգեր, մարզական տանձեր, մարզա-պաշտպանական արտահագուստ, ուսումնական ռետինե դանակներ, ատրճանակներ, ձեռնաշղթաներ եւ այլն)` Ոստիկանության ակադեմիայում եւ Ոստիկանության ուսումնական կենտրոնում հայ ոստիկանների ուսուցումը կազմակերպելու համար: Գույքի հանձնման արարողությունը բացել է ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին: Նա նշել է. «Ոստիկանությունը ժողովրդավարական այն հաստատությունն է, …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է ռուսական մամուլում շրջանառվող լուրերը, թե որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: «Մենք զարմանքով ընթերցեցինք ռուսական «Կոմերսանտում» տեղ գտած հրապարակումը, թե իբր որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում` Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: Չեմ կարող դատել, թե ինչո՞ւ են …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, դժգոհելով «Խորհրդարանական ժամ» հաղորդումից, ասել է, թե այն վերածվել է «1 մարդու մոնոլոգի»: Խոսքը, բնականաբար, Արթուր Բաղդասարյանի մասին է, որն այն օգտագործում է ՕԵԿ քարոզչության համար: Վերջերս պատգամավորները դժգոհում էին, որ ՕԵԿ պատգամավորների ելույթները մոնտաժվում են, եւ դատարկ դահլիճների փոխարեն արխիվային կադրեր են օգտագործվում, եւ ստացվում է այնպես, որ …
կարդալ ավելինՕլիգարխների կողմից նոր կուսակցությունների ստեղծումն, ըստ Պարույր Հայրիկյանի, «գյադայություն» է: Այս մասին նա հայտարարել է lragir.am-ում: «ԱԻՄ-ի գոյության ժամանակ էլ, երբ կուսակցություններ էին ստեղծվում, դրանք բոլորը գյադայություններ էին եւ եսասիրություն: Հիմա էլ նույն բանն է: Կուսակցություններ կան, գնա` մեկը գտիր, նրանում քեզ դրսեւորիր: Ահա, Արտաշես Թումանյանը, սկսեց ու կանգնեց: Այդ ի՞նչ բան է: Լուրջ մարդիկ …
կարդալ ավելին