Ձե՞զ ինչ ենք արել

02/04/2006

Երեկ բավական հետաքրքիր տեղեկություն է հրապարակել «Ռեգնում» գործակալությունը։ Պարզվում է՝ վրացիների մեկ երրորդը մեզ համարում է թշնամական երկիր։ Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը Վրաստանի բնակչության շրջանում սոցհարցում է անցկացրել, որի արդյունքներով հարցվածների 28,1%-ը Հայաստանը համարում է Վրաստանին թշնամի երկիր։ Թուրքիայի հանդեպ անվստահություն ունեն 4,7, իսկ Ադրբեջանի նկատմամբ՝ 1,6 տոկոսը։ Ինչպես եւ սպասվում էր, ամենաբացասական վերաբերմունքը ռուսների նկատմամբ է` 95%։ Եթե վերջիններիս նկատմամբ դժգոհության պատճառներ վրացիներն ունեն, ապա հետաքրքիր է՝ մե՞զ ինչու են թշնամի համարում։ Ստացվում է՝ Հայաստանը շրջապատված է ոչ թե 2, այլ 2-3 թշնամական պետություններով։