Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է ռուսական մամուլում շրջանառվող լուրերը, թե որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: «Մենք զարմանքով ընթերցեցինք ռուսական «Կոմերսանտում» տեղ գտած հրապարակումը, թե իբր որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում` Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: Չեմ կարող դատել, թե ինչո՞ւ են հրապարակման հեղինակները հանդես եկել նման երեւակայական պնդումներով, հետո էլ հեռուն գնացող եզրակացություններ արել»,- «Մեդիամաքսին» փոխանցել է Վ. Սողոմոնյանը` վստահեցնելով, թե այս հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: