«Գրքասերի» դղյակը

02/04/2006

Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տարածքին հարող այս դղյակն, ինչպես հայտնի է՝ ՀՀ պետեկամուտների նախկին նախարար,

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանինն է: Շենքը բորդյուրապատեց-պարսպապատեց գրադարանի հաշվին՝ վտանգելով գրադարանի հակահրդեհային միակ մուտքը: Գրադարանի աշխատակազմի բոլոր բողոքները մնացին անպատասխան: Արտաշես Թումանյանը Հրանտ Մաթեւոսյանի շվաքի տակ միշտ իրեն ներկայացրել է որպես գրականությանն ու հոգեւոր արժեքներին մոտ կանգնած մարդ: Բայց արի ու տես, որ նա դրան զուգահեռ մանկական գրադարանի հաշվին դղյակ է կառուցում՝ վտանգելով գրադարանի ողջ գրականությունը: Այժմ դղյակը պարսպապատված է, եւ գրադարանի աշխատակիցներից Ա. Թումանյանն այն պաշտպանում է այս շան միջոցով: Ի դեպ, սա նրա միակ տունը չէ, նա տուն ունի նաեւ Այգեձոր թաղամասին մոտ՝ Բաղրամյան 2-րդ նրբանցքում: