Եսասերները

02/04/2006

Օլիգարխների կողմից նոր կուսակցությունների ստեղծումն, ըստ Պարույր Հայրիկյանի, «գյադայություն» է: Այս մասին նա հայտարարել է lragir.am-ում: «ԱԻՄ-ի գոյության ժամանակ էլ, երբ կուսակցություններ էին ստեղծվում, դրանք բոլորը գյադայություններ էին եւ եսասիրություն: Հիմա էլ նույն բանն է: Կուսակցություններ կան, գնա` մեկը գտիր, նրանում քեզ դրսեւորիր: Ահա, Արտաշես Թումանյանը, սկսեց ու կանգնեց: Այդ ի՞նչ բան է: Լուրջ մարդիկ եք` գնացեք մի տեղ, մի կուսակցություն հարստացրեք ձեզնով»,- ասել է նա: Դիտարկմանը, թե նրան իշխանությունը ստիպեց հրաժարվել կուսակցություն ստեղծելու քայլից, Հայրիկյանը պատասխանել է. «Իշխանությունն էլ ստեղծեց: Իշխանությունն ո՞վ էր, որ ճնշեր, ուրեմն կուսակցություն չի»: