«Եթե հակամարտությունը չկարգավորվի` Հայաստանը կմնա մեկուսացված»,- «Ազատությանը» փոխանցել է Հարավային Կովկասի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ավելին՝ նա նշել է, թե ԵՄ-ն ուղղակի մասնակցություն կունենա ԼՂՀ հակամարտության կարգավորման գործին: «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումը կլինի ԵՄ առաջնահերթություններից մեկը»,- հայտարարել է Սեմնեբին՝ ավելացնելով, որ ԵՄ մանդատն այդ առումով ընդլայնվել է՝ ներառելով հակամարտ իրավիճակների լուծման հարցերը: Սեմնեբին միաժամանակ մտահոգություն է հայտնել Ղարաբաղի հակամարտությունը պատերազմով լուծելու կոչերի կապակցությամբ, ասելով, թե այն լուրջ հետեւանքներ կունենա: