Այս օրերին Թուրինում ընթացող պարաօլիմպիական խաղերին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը, որի կազմում է նաեւ ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը: Այստեղ ոչ մի արտառոց բան չէր լինի, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք: ՕԵԿ-ն ինքն է միշտ դեմ արտահայտվել պատգամավորների հաճախակի դարձած անիմաստ ու անհիմն գործուղումներին, քանի որ դրանք թանկ են նստում հարկատուների վրա: Բայց պարզվում է, որ նույն ՕԵԿ-ականները դեմ չեն օգտվել ընձեռված հնարավորություններից: