Ապրիլին է գալու

21/03/2006

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Հայաստան կայցելի ապրիլին: ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության մամլո քարտուղարը «Ռեգնումին» հայտնել է, որ Փիթեր Սեմնեբիի այցի ժամանակացույցն առայժմ ճշտվում է: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ներկայումս Վրաստանում է, իսկ անցած շաբաթավերջին նա այցելել էր Ադրբեջան: «Ղարաբաղի հարցում կողմերի միջեւ կոնկրետ արդյունքներ ձեռք բերելուց հետո, չի բացառվում, որ

ԵՄ-ն կարող է տարածաշրջան ուղարկել խաղաղապահ զորքեր, ինչպես նաեւ աջակցել պատերազմի ընթացքում ավերված տարածքների վերականգնմանը»,- ըստ «Զերկալոյի», Բաքվում հայտարարել է Սեմնեբին՝ դժվարանալով պատասխանել, թե ի՞նչ կազմով եւ որտե՞ղ են տեղակայվելու խաղաղապահները: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության բուն կարգավորմանը եւ 2006-ին հնարավոր առաջընթացին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է, թե դեռեւս հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: