«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Սմբատ Այվազյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կմտնի ԱԺ, եթե ԱԺ-ում ԼՂՀ հիմնահարցի շուրջ լսումներ կազմակերպվեն: «Պատրաստ եմ մասնակցել այդ նիստին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանն ու Արամ Զ. Սարգսյանն` ի տարբերություն դաշինքի մյուս պատգամավորների, մինչ օրս չեն խախտել ԱԺ նիստերը բոյկոտելու իրենց որոշումն ու չեն մասնակցել ԱԺ որեւէ նիստի: