Օլիգարխ Արտաշես Թումանյանի տնտեսական գործունեության մասին մեր հրապարակումից հետո խմբագրությունը բազմաթիվ նոր փաստեր է ստանում նրա ընտանեկան բիզնեսի մասին: Մասնավորապես այն, որ իր փեսայի՝ Գագիկ Երանյանի ֆիրման՝ «Հայտեքս»-ը եւս հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն է: Եվ Գ. Երանյանն ունի սեփական ատամնաբուժարան Զաքիյան փողոցում: Բացի Լոռվա մարզի հանքերից, Ա. Թումանյանը նաեւ հսկայական հողատարածքներ ունի Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, Երեւանի Նուբարաշեն համայնքում: Մեր տեղեկություններով` Ա. Թումանյանն օրերս դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ ԱՄՆ մեկնելու համար: Մանրամասները` հաջորդ համարում։