Բագրատաշենի շուկան փակվել է վրացական կողմի պահանջով, որը պնդում է դրա վերակառուցման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, Հայաստանում անցկացվում են շուկայի վերակառուցմանը նպատակաուղղված անհրաժեշտ միջոցառումներ: Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, վրացական կողմում ոչ մի աշխատանք չի տարվում: Ներկայումս վրացական կողմի հետ բանակցություններ են վարվում սահմանամերձ շուկայի գործունեությունը վերսկսելու շուրջ: Ավելին, Հայաստանն անգամ պատրաստ է իր վրա վերցնել ծախսերի մի մասը: