Հայաստանի ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը խիստ կասկածում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրենկը հայտարարել է, թե ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տարածքները` նկատի ունենալով վերահսկվող տարածքները: «Խիստ կասկածում եմ այդպիսի հայտարարության իսկության վրա, եւ խիստ կասկածում եմ, որ Դանիել Ֆրիդը նման հայտարարություն արած լինի: Չեմ հավատում, թե այդպիսի հայտարարություն է եղել»,- երեկ հայտարարեց Ս. Սարգսյանը: «Այսինքն` դա Ադրբեջանի հերթական հնա՞րքն է» հարցին Ս. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ, բայց այդպիսի հայտարարության չեմ հավատում»: Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրենկը ժամանելու է Հայաստան եւ մի շարք հանդիպումներ է ունենալու թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: