Սադոյանի շարժումը

18/03/2006

Արշակ Սադոյանը սկսել է «Արդարություն» դաշինքի հետ խոսել ուլտիմատումներով: Նրան ամենաշատը նյարդայնացնում է դաշինքի անգործունյա վիճակը: Երեկվա ասուլիսին նա անգամ հայտարարեց` «հերիք եղավ, բոլ եղավ, անիմաստ է ձգձգել պայքարի ծրագիր չընդունելը»: Ա. Սադոյանը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին կոչ է անում միավորվել «Հանուն քաղաքացիական Հայաստանի» կազմակերպությանը: «Շարժումը պետք է լինի վերկուսակցական»: Իսկ «17+8» ֆորմատի բոլոր անդամները համաձա՞յն են անդամակցել այս շարժմանը»: «Մասնավոր խոսակցությունները բոլորի հետ բերում են մի բանի, որ բոլորը կարծես կողմ են: Հետագայում էլ, կարծում եմ, խնդիր չի լինի»,- ասաց նա: