«Վաշինգտոնն արդեն մշակել է Իրանի գրավման մի քանի տարբերակ. դա ԻԻՀ օդային տարածքի խախտումն է ԱՄՆ ՌՕՈՒ առանց օդաչու թռչող հետախույզ օդանավերի միջոցով, ինչպես նաեւ ԿՀՎ կազմակերպած պայթյունների շարքը Թեհրանում` տարբեր մահմեդական կազմակերպությունների միջոցով»,- հայտարարել է ՄԱԿ-ի տեսչության նախկին ղեկավար, ամերիկացի վերլուծաբան Սկոտ Ռիտտերը` հավելելով, թե ԱՄՆ-ը քննարկում է Իրանի վրա հարձակվելու նաեւ այլ տարբերակներ: …
կարդալ ավելինԲելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդի կարգավիճակով հետեւելու են ՀՀ ԿԸՀ անդամներ Արմինե Խաչատրյանն ու Սեւակ Առաքելյանը, ԿԸՀ Արտաքին կապերի վարչության պետ Լիանա Սիմոնյանը եւ 9-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը։ Դիտորդի կարգավիճակով Բելառուս կմեկնեն նաեւ ԱԺ պատգամավորներ Մանվել Ղազարյանն ու Կարեն Կարապետյանը։
կարդալ ավելինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է Ղազախստան: Նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ, ՀՀ նախագահի Ղազախստան այցի ժամկետներն առայժմ հայտնի չեն:
կարդալ ավելինԱռաջիկա ԱԺ քառօրյաներից մեկում Արմեն Հարությունյանը պետք է ներկայացնի 1-ին պաշտպանի զեկույցը: Սակայն Ա. Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող իր նախորդի զեկույցն ամբողջությամբ ներկայացնել իր անունից: «Ես էլ իրավունք ունեմ, չէ՞, որոշ բաների հետ համաձայն լինել կամ չլինել: Իդեալական ճանապարհն այն չէ, որ անպայման պետք է նախկինի հետ ամեն ինչում համաձայնես: …
կարդալ ավելին«Հայաստանում կան նաեւ պետական պաշտոնյաներ, որոնք իրենց պաշտոնը պահելու համար կամ ելնելով ինչ-ինչ շահերից, ցույց տալու համար, թե իբր Ջավախքում ինչ-որ ազդեցություն ունեն, կարող է իրենց ցաքուցրիվ քայլերով անվստահության մթնոլորտ սերմանեն, եւ դրանով հայ-վրացական միջպետական հարաբերությունները փչանան, ինչի արդյունքում էլ ջավախահայությունը տուժի»,- կարծում է «Հզոր Հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանը: Ըստ նրա` այդ հայտարարությունները ոչ …
կարդալ ավելինԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանն, ի պատասխան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի հայտարարության, թե Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները միայն սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում, «Արմենպրեսին» ասել է. «Կուզենայի չհավատալ, թե նա այդ ձեւով է արտահայտվել: Հակառակ դեպքում պետք է առաջարկեի հարգարժան դեսպանին հեռու չգնալ եւ մեկնաբանել հենց իր քթի տակ արվող ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք առատ …
կարդալ ավելին«Իգդիրը միշտ լինելու է Ադրբեջանի կողքին: Այն դեպքում, երբ իրավիճակը հակասում է Ադրբեջանի շահերին, Հայաստանի հետ սահմանները բացելուն աջակցելու քննարկումների մասին խոսք անգամ լինել չի կարող»,- «Ռեգնումի» փոխանցմամբ` հայտարարել է Իգդիրի վիլայեթի նահանգապետ Նուրադդին Արասը: «Այսօր Ադրբեջանի տարածքներն օկուպացված են: Երբ Հայաստանը քարտեզի վրա Թուրքիայի 11 շրջաններ ներկայացնում է որպես իր տարածքներ, տարածքային պահանջներ է …
կարդալ ավելինՓետրվարի 14-ին Երեւանում տեղի ունեցավ «Ջավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ» խորագրով խորհրդաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում իշխող կոալիցիայի մաս կազմող Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Այդ խորհրդաժողովի ընթացքում դարձյալ բարձրաձայնվեց Ջավախքին ինքնավարություն տալու անհրաժեշտության մասին: Ավելին` «Նիկոլ Աղբալյան» միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանի կազմում ջավախքցիների ինքնավարության օրինական պահանջը ջավախքցիների …
կարդալ ավելինՇաբաթ օրը կեսօրին «Ժառանգության» անդամներն ահազանգ են ստացել, որ երեք հոգի կոտրում են Վազգեն Սարգսյան 9 հասցեում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում տեղակայված կենտրոնական գրասենյակի դռան փականն ու նորը տեղադրում: Երբ «Ժառանգության» անդամները եկել են կուսակցության գրասենյակի մոտ, տեսել են փականը կոտրողներից մեկին` թատրոնի գլխավոր ինժեներ Լեւոն Զոհրաբյանին: Վերջինս էլ ասել է, …
կարդալ ավելին«Ես դեռեւս հուսով եմ, որ հատկացված ժամանակահատվածում մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել: Իմ կարծիքով, տարվա ավարտին կողմերը մուտք կգործեն քաղաքական սեզոն: Հայաստանում սպասվում են խորհրդարանական, իսկ Ադրբեջանում՝ նախագահական ընտրություններ: Ներքաղաքական բանավեճերի բախվող կառավարությունների համար ոչ միայն դժվար է առաջընթաց գրանցել բանակցություններում, այլ դա ուղղակի անհնար է: Համանախագահները հավատում են, որ պայմանավորվածության պետք է հիմա հասնել»,- ասել …
կարդալ ավելին– Դուք ընտրվեցիք այնպիսի մթնոլորտում, ուր ձեզ հիմնականում չէին վստահում` համարելով Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչ: Այդ հայտարարություններին ստիպված եղաք նաեւ անձամբ արձագանքել ԱԺ ամբիոնից` ասելով, թե նրանք, ովքեր կարծում են, որ դուք լինելու եք Ռ. Քոչարյանի կամակատարը, կարող են չքվեարկել ձեր օգտին: Առաջին քվեարկությունը հենց այդպիսին էլ եղավ, եւ դուք չընտրվեցիք: Ի՞նչ եք անելու, որպեսզի …
կարդալ ավելին«Դաշինք» կուսակցության լրատվականն, ի պատասխան մեր թերթի նախորդ համարի հրապարակման, թե Բուսաբանական այգում հյուրանոցային համալիր կառուցողը Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է` Արայիկ անունով, երեկ գրություն է ուղարկել խմբագրություն, ուր մասնավորապես ասվում է. «Սամվել Բաբայանը բազմիցս (այդ թվում «168 Ժամ» թերթի միջոցով) նշել է, որ կարիք չունի թիկնազորի` հետեւաբար չի կարող ունենալ նաեւ թիկնազորի պետ»: Նախ` …
կարդալ ավելին«Սկսվում է ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ հարաբերությունների նոր փուլ»,- հայտարարել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի Միլի-մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա կարծիքով, այս փուլում «հայերը ջանք չեն խնայի հասնելու համար Ադրբեջանի հեղինակության անկմանը միջազգային կազմակերպություններում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ լուրջ, նպատակասլաց եւ հետեւողական աշխատանք տանենք այդ ուղղությամբ»: Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ԼՂՀ անկախությունը …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Մարգարյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության փոխգնդապետ Սարգիս Այվազյանը նշանակվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ՝ ազատվելով Ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետի պաշտոնից: Բազումի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության մայոր …
կարդալ ավելինՀրաչյա Գալստյանը, Աղասի Ենոքյանը, Վահագն Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Պետրոս Մաքեյանը եւ Դավիթ Շահնազարյանը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ.-ից գոյություն ունեցող ստատուս քվոյի …
կարդալ ավելինԳորիսում հարձակման է ենթարկվել Հայաստանի Կոմունիստական կուսակցության գրասենյակը: Կոտրվել է գրասենյակի դուռը, իսկ գրասենյակային կահույքը դուրս է շպրտվել: Կոմունիստներն այդ գործողությունները վերագրում են տեղական իշխանության ներկայացուցիչների հրոսակախմբին:
կարդալ ավելինՄարտի 7-ին Բուդապեշտում կշարունակվի ադրբեջանցի մարդասպան սպա Ռամիլ Սաֆարովի գործի դատավարությունը: Գուրգեն Մարգարյանի ընտանիքի, ինչպես նաեւ` սպա Հայկ Մակուչյանի շահերը, որի դեմ նույնպես Ռ.Սաֆարովը մահափորձ էր կատարել, պաշտպանում են փաստաբան Նազելի Վարդանյանը եւ հունգարացի փաստաբան Գաբրիելա Կասպարը: Դատավարությանը ներկա կլինի նաեւ ՊՆ ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը:
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի` երեկ մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցին անդրադարձել են ադրբեջանական մի շարք գործիչներ: «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ձախողման դեպքում պաշտոնական Երեւանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, պոպուլիստական է»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: «Նախ, Հայաստանը նման հայտարարությունների համար ներուժ չունի. դրանք սոսկ …
կարդալ ավելինԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նախօրեին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն է արել: Գորբաչովն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի դուրս գալն Ադրբեջանի կազմից արդարացված է եղել: Գորբաչովը նաեւ տեղեկացրել է, որ իր՝ ԽՍՀՄ ղեկավար լինելու տարիներին մշակվել էր մի նախագիծ, որը Լեռնային Ղարաբաղին տալիս էր հատուկ անկախ պետության կարգավիճակ եւ կապ …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի` նախօրեին մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցը կարելի է սենսացիոն համարել: ՀՀ նախագահը, հակառակ իր սովորության, ընդդիմության կամ ուրիշ որեւէ մեկի հասցեին այդպես էլ «աշխարհացունց» մտքեր չի արտահայտել եւ հարցազրույցը կոռեկտության սահմաններից դուրս չի եկել: Ի դեպ, այդ հարցազրույցին մասնակցում էին միայն «Հ1», «Հ2» եւ Արցախի հեռուստատեսությունները: Նկատենք, որ «Արմենիա ՏՎ-ն», որը «Հ1»-ից ու …
կարդալ ավելին