ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Մարգարյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության փոխգնդապետ Սարգիս Այվազյանը նշանակվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ՝ ազատվելով Ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետի պաշտոնից: Բազումի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության մայոր Գագիկ Ղազարյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ է նշանակվել Ոստիկանության մայոր Արսեն Մովսիսյանը: Ոստիկանապետի հրամանով Ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Խեդոյանը նշանակվել է Ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ:
Սեփ. լր.