Չի կարդալու

08/03/2006

Առաջիկա ԱԺ քառօրյաներից մեկում Արմեն Հարությունյանը պետք է ներկայացնի 1-ին պաշտպանի զեկույցը: Սակայն Ա. Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող իր նախորդի զեկույցն ամբողջությամբ ներկայացնել իր անունից: «Ես էլ իրավունք ունեմ, չէ՞, որոշ բաների հետ համաձայն լինել կամ չլինել: Իդեալական ճանապարհն այն չէ, որ անպայման պետք է նախկինի հետ ամեն ինչում համաձայնես: Մարդ նույնիսկ իր երեխայի հետ ամեն ինչում համաձայն չի լինում»,- ասել է նա: Վերջինս ներկայացնելու է միայն վիճակագրությունը եւ առաջարկելու է ԱԺ-ին` հնարավորություն տալ 1-ին պաշտպանին ներկայացնելու զեկույցի եզրակացությունների հատվածը:

Կարդացեք Ես էլ իրավունք ունեմ չհամաձայնվելու, չէ՞