Պաշտպանում է Ադրբեջանի շահերը

08/03/2006

«Իգդիրը միշտ լինելու է Ադրբեջանի կողքին: Այն դեպքում, երբ իրավիճակը հակասում է Ադրբեջանի շահերին, Հայաստանի հետ սահմանները բացելուն աջակցելու քննարկումների մասին խոսք անգամ լինել չի կարող»,- «Ռեգնումի» փոխանցմամբ` հայտարարել է Իգդիրի վիլայեթի նահանգապետ Նուրադդին Արասը: «Այսօր Ադրբեջանի տարածքներն օկուպացված են: Երբ Հայաստանը քարտեզի վրա Թուրքիայի 11 շրջաններ ներկայացնում է որպես իր տարածքներ, տարածքային պահանջներ է ներկայացնում Սահմանադրության մեջ, երիտասարդությանը քարոզում է պայքարել այդ հողերի համար, մենք չենք կարող համաձայնել բացել սահմանները»,- ասել է նա: