Չափն անցել է

06/03/2006

Ռոբերտ Քոչարյանի` երեկ մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցին անդրադարձել են ադրբեջանական մի շարք գործիչներ: «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ձախողման դեպքում պաշտոնական Երեւանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, պոպուլիստական է»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: «Նախ, Հայաստանը նման հայտարարությունների համար ներուժ չունի. դրանք սոսկ խոսքեր են: Երկրորդ, Հայաստանը չափն անցել է, քանի որ բացահայտորեն արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը եւ իր համար դժվարին այս իրավիճակում հանդես է գալիս հայտարարություններով, որոնք ծանր հետեւանքներ կարող են ունենալ հենց Հայաստանի համար»,- ասել է նա: