Լեֆորտովո բանտից օրերս ազատ է արձակվել ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի լիազոր նախկին խորհրդական Արբակ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2003թ. Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ Մոսկվայում նրան ձերբակալեցին՝ մեղադրելով նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով: Տեղեկատվություն տարածվեց, իբրեւ թե այդ գումարը Ա. Խաչատրյանի կարգադրությամբ Հայաստան էր տեղափոխում նրա ընտանեկան բժիշկ, ՌԴ քաղաքացի Յուրի Ռյաբցեւը:
կարդալ ավելինԲուսաբանական այգում հյուրանոցային համալիր կառուցողի անունը, որն անհապաղ ուզում էր իմանալ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, Արայիկ է: Նա տարբեր տեղերում ներկայանում է որպես Սամվել Բաբայանի թիկնազորի պետ: Ի դեպ, հատուկ Մ. Գասպարյանի համար նաեւ տեղեկացնում ենք, որ Ս. Բաբայանի «թիկնազորի պետ» ներկայացող Արայիկը երկու բարձրահարկ էլիտար շենք էլ կառուցում է Կասկադի տարածքում: Այնպես որ, կարծում …
կարդալ ավելինԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն «առաջարկել» էր ԱԺ Ներքին գործերի եւ ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովում քննարկել ՕԵԿ պատգամավոր Գագիկ Ավետյանի տան խուզարկության օրինականության հարցը եւ պարզել` դա իրավակա՞ն հարթությունում է եղել, թե՞ քաղաքական: Հանձնաժողովի նախագահ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը երեկ հայտարարեց, որ իր կուսակցի վերաբերյալ հարցը հանձնաժողովում կքննարկվի հաջորդ շաբաթ, եւ հստակ գնահատական կտան, թե 6-րդ վարչության …
կարդալ ավելինՀՅԴ-ն չի պահանջելու Ռ. Քոչարյանի հրաժարականը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը` վստահեցնելով, որ եթե պատերազմի վերսկսումն այլեւս անխուսափելի լինի, իրենք պարտադրելու եւ պահանջելու են Ռոբերտ Քոչարյանից, որը նոր սահմանադրությամբ ոչ միայն գլխավոր հրամանատար է, այլեւ գերագույն գլխավոր, որ կատարի իր պարտականություններն ու գլխավորի նաեւ այդ գործընթացները: «ՀՅԴ-ն իր ռազմավարությունը …
կարդալ ավելինՀին Ջուղայի խաչքարերի ոչնչացման առնչությամբ Արթուր Բաղդասարյանը դիմել էր ԵԽ նախագահ Թերի Դեւիսին` կոչ անելով կանխել այն: Արձագանքելով նամակին` Թերի Դեւիսը նշել է, որ ԵԽ-ն մեծ կարեւորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանմանը եւ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման վերաբերյալ դրդել է Նախիջեւան եւ ԼՂՀ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկ անել եւ առաջիկայում ԵԽ քարտուղարությունը տարածաշրջան …
կարդալ ավելին«Հայաստանի հետ ԼՂՀ հնարավոր միավորման մասին հայտարարությունը միայն սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որեւէ օգուտ չի բերում»,- ըստ «Թրենդի», երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշն ի պատասխան Ռ. Քոչարյանի հայտարարության: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ կառավարությունը շահագրգռված է բանակցային գործընթացի շարունակմամբ եւ խրախուսում է 2 երկրների նախագահներին ու արտգործնախարարներին` շարունակել խաղաղ …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն արդեն բազմիցս հայտարարել է իր` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում տեղի ունեցած հանդիպման արդյունքներից հիասթափության մասին: Ձեւավորված կարծիք կա, թե Ռամբույեի բանակցությունները ձախողվել են: Չնայած այս ամենին, դատելով Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) խնդրի վերաբերյալ հետռամբույեյան հայտարարություններից ու քննարկումներից, Ռամբույեում ինչ-որ նշանակալի բան, այնուամենայնիվ, եղել է: Եվ հատկապես Ռամբույեի հանդիպումից …
կարդալ ավելինՄարտի 24-ը՝ «Կակաչների հեղափոխության» տարեդարձը, Ղրղըզստանում հռչակվելու է որպես տոնական եւ ոչ աշխատանքային օր: Այդ մասին երեկ հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը: Նախագահը հայտնել է, որ դեռ հստակեցված չէ, թե ինչպես է անվանվելու այդ օրը՝ Արդարության հաղթանակի՞, թե՞ Ժողովրդական հեղափոխության օր: Հիշեցնենք, որ անցած տարվա մարտի 24-ին տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում ամբոխը գրոհեց …
կարդալ ավելինՃապոնիա կատարելիք պաշտոնական այցի նախօրեին ճապոնացի լրագրողներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հերքել է երկրում ամերիկյան ռազմակայանի տեղակայման հնարավորության մասին լուրերը: «Մենք Ադրբեջանում որեւէ օտար պետության ռազմակայան տեղակայելու ծրագրեր չունենք»,- հայտարարել է Ալիեւը: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին` Ալիեւը շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի «միջազգային օրենքի վրա հիմնված բանակցությունների միջոցով»: «Իրանի նկատմամբ …
կարդալ ավելինՕԵԿ անդամները վստահ են, որ իրենց կուսակիցների նկատմամբ իրականացվող զանազան դեմարշները կազմակերպված են, եւ որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Իսկ ՕԵԿ-ն էլ զոհի կարգավիճակում հանդես գալու առիթը բաց չի թողնում, թե տեսեք՝ մեր դեմ ինչ ուժեր են գործում, որովհետեւ մենք ազնիվ ենք… «Ընկերնե՛ր, ես կարող եմ որոշ մարդկանց անուններ տալ, որոնք իմ ծնողների, …
կարդալ ավելինԸստ որոշ տեղեկությունների` այս օրերին ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը բանակցություններ է վարում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հետ` 2007թ. ԱԺ ընտրություններին միասին գնալու նպատակով: «Ումից որ լսել եք, նրանից էլ հարցրեք: Ձեր թերթը իմ հասցեին ապատեղեկատվություն է միշտ տարածում, եւ ես չեմ մեկնաբանում»,- մեր հարցին ի պատասխան` ասաց պարոն Քոչարյանը:
կարդալ ավելինԸստ շրջանառվող լուրերի` ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանն առաջիկայում պատրաստվում է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Վերջինս երեկ մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տարածված լուրերը: «Այդպիսի բան չկա, եթե խոսքը մտերմության մասին է, զարմանալի է, դրանից ոնց կարող են հետեւություններ անել»,- ասաց պարոն Մանասերյանը: Իսկ երբ նրան հարցրինք, թե ինքը «Բարգավաճ Հայաստանի» անդամներից ո՞ւմ հետ …
կարդալ ավելինԱյսպես արձագանքեց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մեր այն հարցին, թե հնարավո՞ր է` ՀՅԴ-ն վերանայի իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության նկատմամբ եւ պահանջի նրա հրաժարականը, եթե, այնուամենայնիվ, պատերազմի վերսկսումն այլեւս անխուսափելի լինի: «Չմոռանանք, որ պատերազմի վերսկսման դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, որը պարտավոր է կատարել իր աշխատանքը: Եթե նման վտանգ լինի, …
կարդալ ավելինՎրաստանից Ռուսաստանի ռազմակայաններն ամբողջությամբ դուրս են բերվելու 2008-ին, իսկ Ախալքալաքի 62-րդ ռազմակայանը վերջնականապես փակվելու է մինչեւ 2007-ի վերջը: Ըստ ռուսաստանյան «Գազետա» թերթի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվելիք համաձայնագրերը նախատեսում են, որ առաջին հերթին Վրաստանի տարածքից դուրս է բերվելու հենց Ախալքալաքի 62-րդ ռազմակայանը: 2008-ին նախատեսվում է Վրաստանից դուրս բերել Բաթումիի 6-րդ ռազմակայանը եւ Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի …
կարդալ ավելինԱռիթը, ինչպես ներկայացվեց, «Մոսկվայում փետրվարի վերջին խոշտանգված չորս հայ մարդկանց հարցով ՀՀ ԱԳ ձեռնարկած միջոցների, ջավախքահայերին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարության հետ կապված հայկական արտաքին քաղաքականության մարտահրավերների վերաբերյալ» ԱԻՄ առաջնորդի՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված դիմումն էր: Վկայակոչելով Փարիզի «Հառաջ» թերթը՝ Հայրիկյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարի վերջերին մոսկովյան սափրագլուխները դաժան խոշտանգումների …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների բանակցությունները Իրանի բարձրաստիճան բանագնաց Ալի Լարիջանիի հետ անարդյունք են ավարտվել: Վիեննայում երեկ կայացած 11-ժամյա բանակցություններից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները հայտարարել են, թե չի հաջողվել համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել մարտի 6-ին: Այդ օրն Իրանի միջուկային ծրագրի խնդիրը քննարկվելու է Ատոմային էներգիայի միջազգային …
կարդալ ավելինՏարածաշրջանի երկրների համագործակցության նոր ծրագրի քննարկման նպատակով մարտի 2-ին Գյումրիում էր գտնվում Նորվեգիայի կառավարության պատվիրակությունը: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է համագործակցություն իրականացնել Թուրքիայի ու Ջավախքի, ապա Ջավախքի ու Շիրակի մարզի միջեւ: Հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ քաղաքական հակամարտությունները` նորվեգացիներն առաջարկել են ծրագիրն ավելի գործնական, թեթեւ երկկողմ շահագրգռվածություն ունեցող խնդիրներով սկսել: Ի դեպ, ծրագրին …
կարդալ ավելինԵրեկվանից ԱԺ պատգամավորներն իբր չեն ծխում դահլիճին հարող տարածքում, բուֆետում եւ այլ հասարակական վայրերում։ Այդ օրենքը, որը հենց խորհրդարանն է ընդունել, ուժի մեջ է մտել մարտի 1-ից։ Իրականում պատգամավորներն, իհարկե, ֆոյեում ծխում էին։ Փոխվել էր միայն այն, որ մոխրամաններն էին հավաքել, ինչի արդյունքում հայրենի օրենսդիրները ծխախոտի մնացորդները նետում էին ուղղակի հատակին։ Այլ կերպ ասած, նրանք …
կարդալ ավելինՕմբուդսմեն Արմեն Հարությունյանը 2 օր առաջ հանդիպել է 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: «Մենք քննարկել ենք տարբեր հարցեր, բացի այդ` ես նրան հարցրել եմ` ի՞նչ խորհուրդներ կտաք ինձ, որպես փորձառու: Նա 2 տարվա դժվարին փորձ ունի, ի վերջո»,- ասաց Ա. Հարությունյանը` ավելացնելով, որ ինքն 1-ին պաշտպանի հետ պայմանավորվել է հաճախ հանդիպել, քանի որ իր մոտ կարող …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը պատրաստվում է լուծարել Շիրակի մարզի Ձորակապ գյուղն ու այն միացնել Մարալիկ քաղաքին: Սակայն սա բավական մեծ դժգոհությունների տեղիք է տվել եւ մարտի 3-ին ձորակապցիները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել: Նշենք, որ Ձորակապ գյուղը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով: 2003թ. նախագահական ընտրությունների 2 փուլերի ընթացքում էլ Ռ. Քոչարյանն այնտեղ ստացել էր 0 ձայն, իսկ …
կարդալ ավելին