Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը 2 օր առաջ հանդիպել է 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: «Մենք քննարկել ենք տարբեր հարցեր, բացի այդ` ես նրան հարցրել եմ` ի՞նչ խորհուրդներ կտաք ինձ, որպես փորձառու: Նա 2 տարվա դժվարին փորձ ունի, ի վերջո»,- ասաց Ա. Հարությունյանը` ավելացնելով, որ ինքն 1-ին պաշտպանի հետ պայմանավորվել է հաճախ հանդիպել, քանի որ իր մոտ կարող են տարբեր հարցեր եւ խորհուրդների անհրաժեշտություն առաջանալ: Իսկ Բուզանդի բնակիչների հարցով, ինչպես մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է պաշտպանը, ինքն անձամբ է դիմելու ՍԴ: «Ես դրա հենքը տեսել եմ եւ ես իմ համոզմունքից հետ չեմ կանգնելու»,- ասել է նա:
Կարդացեք «Ժողպատգամավորները» փափկասուն չեն