Իմացեք

06/03/2006

Բուսաբանական այգում հյուրանոցային համալիր կառուցողի անունը, որն անհապաղ ուզում էր իմանալ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, Արայիկ է: Նա տարբեր տեղերում ներկայանում է որպես Սամվել Բաբայանի թիկնազորի պետ: Ի դեպ, հատուկ Մ. Գասպարյանի համար նաեւ տեղեկացնում ենք, որ Ս. Բաբայանի «թիկնազորի պետ» ներկայացող Արայիկը երկու բարձրահարկ էլիտար շենք էլ կառուցում է Կասկադի տարածքում: Այնպես որ, կարծում ենք, Մ. Գասպարյանին բենզինի շշեր պետք կգան նաեւ Կասկադում: