Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման առնչությամբ Արթուր Բաղդասարյանը դիմել էր ԵԽ նախագահ Թերի Դեւիսին` կոչ անելով կանխել այն: Արձագանքելով նամակին` Թերի Դեւիսը նշել է, որ ԵԽ-ն մեծ կարեւորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանմանը եւ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման վերաբերյալ դրդել է Նախիջեւան եւ ԼՂՀ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկ անել եւ առաջիկայում ԵԽ քարտուղարությունը տարածաշրջան կուղարկի այդ առաքելության անդամներին: