ՀՅԴ-ն չի պահանջելու Ռ. Քոչարյանի հրաժարականը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը` վստահեցնելով, որ եթե պատերազմի վերսկսումն այլեւս անխուսափելի լինի, իրենք պարտադրելու եւ պահանջելու են Ռոբերտ Քոչարյանից, որը նոր սահմանադրությամբ ոչ միայն գլխավոր հրամանատար է, այլեւ գերագույն գլխավոր, որ կատարի իր պարտականություններն ու գլխավորի նաեւ այդ գործընթացները: «ՀՅԴ-ն իր ռազմավարությունը վերանայելու խնդիր չունի: Իսկ միայն պատերազմի վտանգը բավարար չէ հրաժարականների համար»,- ասել է նա:
Կարդացեք ՀՅԴ-ն Քոչարյանից կպահանջի կատարել իր պարտականությունները