Հեղափոխության տոն

06/03/2006

Մարտի 24-ը՝ «Կակաչների հեղափոխության» տարեդարձը, Ղրղըզստանում հռչակվելու է որպես տոնական եւ ոչ աշխատանքային օր: Այդ մասին երեկ հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը: Նախագահը հայտնել է, որ դեռ հստակեցված չէ, թե ինչպես է անվանվելու այդ օրը՝ Արդարության հաղթանակի՞, թե՞ Ժողովրդական հեղափոխության օր:

Հիշեցնենք, որ անցած տարվա մարտի 24-ին տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում ամբոխը գրոհեց Կառավարության տունը, իսկ նախագահ Ասկար Ակաեւը ստիպված եղավ փախչել երկրից: Բակիեւը խոստովանել է, որ մեկ տարվա ընթացքում «հնարավոր չեղավ վերացնել նախկին իշխանության բոլոր թերությունները, սակայն դրական փոփոխություններն ակնհայտ են»: