Ըստ շրջանառվող լուրերի` ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանն առաջիկայում պատրաստվում է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Վերջինս երեկ մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տարածված լուրերը: «Այդպիսի բան չկա, եթե խոսքը մտերմության մասին է, զարմանալի է, դրանից ոնց կարող են հետեւություններ անել»,- ասաց պարոն Մանասերյանը: Իսկ երբ նրան հարցրինք, թե ինքը «Բարգավաճ Հայաստանի» անդամներից ո՞ւմ հետ է անձնական մտերմության մեջ, Մանասերյանը բոլորովին հակառակ պատասխան տվեց: «Ես որեւէ առնչություն չունեմ: Եթե այդ լուրերը տարածողները եզրակացություն են անում հենվելով այն բանի վրա, որ ես մոտ եմ այն մարդկանց հետ, ովքեր պատրաստվում են անդամակցել այդ կուսակցությանը եւ ենթադրում են, որ ինձ էլ իրենց հետ կտանեն, ապա այդպիսի բան չկա»,- ասաց նա: