քաղաքականություն

Ընդդիմության ձնծաղիկները

28.02.2006

Հայրենի ընդդիմությունը որոշել է գարունը դիմավորել նոր ձեւաչափով` Վազգեն Մանուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արամ Կարապետյան, Հովհաննես Հովհաննիսյան , Գառնիկ Մարգարյան: Արամ Զ. Սարգսյանի հետ առայժմ բանակցությունները շարունակվում են:

կարդալ ավելին

ԱԺ-ն ընդդիմանո՞ւմ է Ալեքսան Հարությունյանին

28.02.2006

Թեեւ, «Ա1+» հեռուստաընկերության փակվելուց հետո ընդդիմությունն արդեն մի քանի տարի է` զրկված է հեռուստատեսությամբ ազատորեն արտահայտվելու իր իրավունքից: Եվ խորհրդարանական ընդդիմության համար եթերով հանդես գալու միակ հնարավորությունը մնացել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Խորհրդարանական ժամ» հաղորդումը: Բացի այդ, յուրաքանչյուր քառօրյայի չորեքշաբթի օրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվում են նաեւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ու պատգամավորների հայտարարությունները: ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվելիք …

կարդալ ավելին

Չեն հասկանում

28.02.2006

ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Գագիկ Ոսկանյանը փետրվարի 24-ին հայտարարել էր, թե աղքատության նպաստների բաժանումն ուղեկցվում է ֆինանսական մեքենայություններով, ինչն էլ նշված է ՎՊ 2005-ի հաշվետվության մեջ: Գագիկ Ոսկանյանի խոսքերով` աղքատության նպաստների բաժանումն իրականացնում է «Հայփոստը», ինչն էլ տեղի է ունենում օրենսդրական որոշակի խախտումներով: Ըստ նրա, «Հայփոստը» մենաշնորհային դիրք է գրավում, ինչն օրենսդրորեն արձանագրված չէ. …

կարդալ ավելին

Ընդդիմությունը նոր պաշտոն է խնդրում կոալիցիայից

28.02.2006

Ի՞նչ պաշտոններ են հարկավոր խորհրդարանական ընդդիմությանը, որ նրանք այլեւս լռեն: Երկու շաբաթ առաջ մենք այս հարցն ուղղել էինք ՍԻՄ նախագահ, օմբուդսմենի այլեւս պարտված թեկնածու Հրանտ Խաչատրյանին, ինչին նա արձագանքել էր, թե իրենց համար կարեւորը ոչ թե պաշտոնն է, այլ՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտն ու «հումանիզմը»: Երեկ սակայն ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն այս առնչությամբ բոլորովին հակառակ եւ …

կարդալ ավելին

Թողեք` մենք որոշենք

28.02.2006

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նպատակահարմար է գտնում, որ գնաճի նպատակադրված ցուցանիշը, ինչն այս տարի 3% է, սահմանվի ԿԲ-ի եւ կառավարության կողմից, փոխհամաձայնության միջոցով: Հիշեցնենք, որ այդ ցուցանիշն ամեն տարի հաստատում է Ազգային ժողովը, իսկ ԿԲ-ն պարտավոր է այն պահպանել: «Թե չէ ստացվում է, որ մենք տնտեսական իրական պրոցեսները զոհաբերում ենք` օրենքը չխախտելու համար»,- դժգոհեց ԿԲ …

կարդալ ավելին

Ձգտում են պահպանել ներկա իրավիճակը

28.02.2006

Դատելով լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններից` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներից, կամ ավելի ճիշտ` դրանց բացակայությունից ամենաշատ հիասթափվածը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն էր: Վերջինս նույնիսկ կարծիք հայտնեց, թե իսկական ողբերգություն կլինի, եթե ԼՂ հարցն այս տարվա ընթացքում չլուծվի: Մինչդեռ հակամարտության կողմերը եւ ԵԱՀԿ մյուս համանախագահները …

կարդալ ավելին

Թումանյանը հալածյա՞լ

28.02.2006

ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հրաժարականը շատերի համար անակնկալ էր: Սակայն շատերի համար սպասելի էր, որ նրա փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրը, Ռոբերտ Քոչարյանին այնքան էլ դուր չի եկել Ա. Թումանյանի` կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը, եւ …

կարդալ ավելին

Ուզում է անձամբ տեսնել

28.02.2006

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հերթական զավեշտալի առաջարկությամբ: Նրանք պաշտոնապես դիմել են ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսություն` կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանին եւ նախագահի օգնական Ա. Աղանիկյանին երկիր մուտք գործելու թույլտվություն տրամադրելու խնդրանքով: Ուրիխանյանը նախատեսում է ներկա լինել մարտի 7-ին կայանալիք Ռամիլ Սաֆարովի գործով դատական նիստին: Հիշեցնենք, որ Ուրիխանյանը խոստացել էր 120 հազար դոլար …

կարդալ ավելին

Խոչընդոտել են

28.02.2006

Վլադիմիր Պուտինի ադրբեջանական այցելության ավարտին Ադրբեջանի միգրացիոն ծառայության աշխատակիցները Բաքվի օդակայանում, առանց որեւէ բացատրության, բռնել են Ռուսաստանի 1-ին ալիքի հեռուստաօպերատոր Սոս Գրիգորյանին: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, միգրացիոն վերահսկողության աշխատակիցները որեւէ դիտողություն չեն արել սլավոնական արտաքինով լրագրողներին, մինչդեռ Գրիգորյանին խնդրել են «սպասել մինչեւ հանգամանքները պարզելը»: Թղթակիցը վկայում է, որ «Սոս Արամովիչը որեւէ խախտում թույլ չի …

կարդալ ավելին

«Բարեգործ» քավորը

28.02.2006

Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն արդեն սկսել է իր ընտրարշավը: Նա Շիրակի մարզի իր ընտրատարածքում ընդգրկված գյուղերի բնակիչներին սկսել է սննդամթերքի տեսքով «օգնություն» բաժանել: Հիշեցնենք, որ «բարեգործական» այս ձեւից բացի, Բալասանյանը սիրում է նաեւ կնքահայր լինել: Խորհրդարանական ընտրություններից առաջ նա կնքեց գյուղերի մի քանի տասնյակ բնակիչների: Հավանաբար, մինչեւ 2007թ. Բալասանյանին կշնորհվի «մարզի …

կարդալ ավելին

Գնացեք ձեր «Նոր երկիրը»

25.02.2006

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը երեկ «իր դիմումի համաձայն», ինչպես սպասվում էր, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր տեղեկություններով, արդեն իսկ քննարկվում են մի քանի թեկնածուների անուններ, սակայն ամենահավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանի առաջին օգնական Արմեն Գեւորգյանն է, որը նախկինում եղել է աշխատակազմի այլեւս նախկին ղեկավար Ա. Թումանյանի տեղակալը: Մեր տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է նաեւ …

կարդալ ավելին

Փողի նոր տոպրակ

25.02.2006

Մեր աղբյուրների հավաստմամբ, առաջիկայում Պետավտոտեսչության ավտոտեխզննման բաժինը Ոստիկանության համակարգից պետք է տեղափոխվի Տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ: Համապատասխան կառույցներն առայժմ խուսափում են կոնկրետ պատասխաններից: Միակ ոչ պաշտոնական պարզաբանումն այն է, թե այդ փոփոխությունը միտված է Հայաստանում կոռուպցիայի ծավալների կրճատմանը: Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին մեր իշխանությունների մոտեցումներն իմանալով, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ …

կարդալ ավելին

Մենք «դաբրոների» կարիք չունենք

25.02.2006

«Դրանք իրականությանը չեն համապատասխանում, կուսակցություն ստեղծելու վերաբերյալ հարցը խմբում դեռ չի քննարկել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Իսկ ինչ վերաբերում է համատարած կարծիքին, թե նոր կուսակցությունները ստեղծվում են իշխանական թեւերի «դաբրոները» ստանալուց հետո միայն, ապա Կ. Կարապետյանը վստահեցրեց. «Եթե մեր խումբը որոշի կուսակցություն ստեղծել, ապա դրա անհրաժեշտությունը …

կարդալ ավելին

Ձեռքը կրակն է ընկել

25.02.2006

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանին օրերս նորից իր մոտ աշխատանքի է վերցրել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ա. Ավագյանը նշանակվել է Հարությունյանի խորհրդական:

կարդալ ավելին

«Բոչկա» են գլորում

25.02.2006

ԱԺ Վերահսկիչ պալատի օրինացերկրացի նախագահ Գագիկ Ոսկանյանը երեկ լրագրողներին է ներկայացրել ՎՊ 2005թ. հաշվետվությունը, որտեղ լուրջ մեղադրանքներ է հասցեագրել կոալիցիայի իր գործընկերներ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին՝ ի դեմս նրանց նախարարների: ՎՊ նախագահը երեկ ուշադրություն է հրավիրել ՀՅԴ-ական նախարարի կողմից ղեկավարվող առողջապահության եւ ՀՀԿ կողմից ղեկավարվող պետական գույքի մասնավորեցման ոլորտներում տեղ գտած խախտումների վրա: Ինչ վերաբերում է …

կարդալ ավելին

Իսկ Պուտինը գիտի՞

25.02.2006

Մեկնաբանելով ԼՂՀ հակամարտության շուրջ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա հրավիրելու Վ. Պուտինի նախաձեռնությունը՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է. «Բնական է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցող համանախագահող երկրները խորհրդակցում են հակամարտության կողմերի հետ, եւ ես ողջունում եմ, որ հերթական խորհրդակցություններ անցկացնելու մասին միտքն արտահայտվել է նման բարձր մակարդակով»: Նա համոզված է, որ «սահմանները հուսալի ձեռքերում են, …

կարդալ ավելին

Հիմա լուծում չի ուզում

25.02.2006

«Ներկայումս ԼՂՀ կարգավորման առումով մենք ընտրության 2 հնարավորություն ունենք. համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ»,- թուրքական NTV հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոսելով Ադրբեջանում վերջին երկու տարում արձանագրված առաջընթացի մասին՝ Ալիեւը շեշտել է, որ երկրի բյուջեն …

կարդալ ավելին

Պատրաստ են հակագրոհի

25.02.2006

«ԼՂՀ-ն պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին: Հակառակ պարագայում, որոշակի համաձայնությունների հասնելու դեպքում, ղարաբաղյան կողմի հետ ամեն բան ստիպված կլինենք սկսել զրոյից»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը ցանկանա կարգավորել հարցը ռազմական եղանակով, ապա ղարաբաղյան կողմն ի վիճակի է կազմակերպել պաշտպանությունը, ձեռնարկել հակագրոհ եւ կանխող հարվածներ հասցնել: Ըստ որում, Օհանյանի …

կարդալ ավելին

Փողերը մսխվում են

25.02.2006

«Գույք` պարտքի դիմաց» ծրագիրը 2006-ին հայտնվելու է ԱԺ Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում: Այս մասին երեկ «Ազդակ» ակումբում հայտարարեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Վերջինս երեկ ներկայացնում էր ԱԺ Վերահսկիչ պալատի 2005թ. գործունեության արդյունքները: Իսկ այդ գործունեության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, գումարների փոշիացման դեպքեր, օրենքի բազմաթիվ խախտումներ եւ այլն: Սակայն թե ինչո՞ւ էր պարոն …

կարդալ ավելին

«Կարիք չկա ուզուրպացնել Արմեն Գեւորգյանի իշխանությունը»

25.02.2006

– Պարոն Բաղդասարյան, չե՞ք կարծում, որ օմբուդսմենի ընտրության աղմկահարույց գործընթացները վերահաստատեցին այն տեսակետը, թե ԱԺ-ն մինչ օրս գլխիկոր ընդունել է բոլոր այն օրենքները, որոնք պահանջվել կամ պարտադրվել են նախագահի կամ կառավարության կողմից: Չե՞ք կարծում, որ եթե ցանկացած օրենք կամ որոշում նույն փակ, գաղտնի ընթացակարգը պահանջեր, ինչպես օմբուդսմենի ընտրության դեպքում էր, ապա ԱԺ-ում այլեւս «պատվերով» քվեարկություն …

կարդալ ավելին