Փողի նոր տոպրակ

25/02/2006

Մեր աղբյուրների հավաստմամբ, առաջիկայում Պետավտոտեսչության ավտոտեխզննման բաժինը Ոստիկանության համակարգից պետք է տեղափոխվի Տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ: Համապատասխան կառույցներն առայժմ խուսափում են կոնկրետ պատասխաններից: Միակ ոչ պաշտոնական պարզաբանումն այն է, թե այդ փոփոխությունը միտված է Հայաստանում կոռուպցիայի ծավալների կրճատմանը:

Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի մասին մեր իշխանությունների մոտեցումներն իմանալով, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ այն ընդամենն արդարացում է: Իրականում՝ մարդիկ այս կամ այն ոլորտն իրար փոխանցելով քաղաքականություն են խաղում: Բանն այն է, որ այդպիսի փոխատեղումները հենց այնպես չեն լինում: Պարզապես՝ մեկի դիրքերը թուլացնում են, մյուսինն՝ ուժեղացնում: Տվյալ պարագայում տուժողը Հայկ Հարությունյանն է, իսկ շահողը՝ Անդրանիկ Մանուկյանը:

Կարդացեք նաեւ՝ Անդրանիկ Մանուկյանի նոր սերվիսը