«ԼՂՀ-ն պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին: Հակառակ պարագայում, որոշակի համաձայնությունների հասնելու դեպքում, ղարաբաղյան կողմի հետ ամեն բան ստիպված կլինենք սկսել զրոյից»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը ցանկանա կարգավորել հարցը ռազմական եղանակով, ապա ղարաբաղյան կողմն ի վիճակի է կազմակերպել պաշտպանությունը, ձեռնարկել հակագրոհ եւ կանխող հարվածներ հասցնել: Ըստ որում, Օհանյանի կարծիքով, ԼՂՀ-ն հանդես է գալիս հակամարտության կարգավորման խաղաղ եղանակի օգտին: «Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո լուծել է իր հարցը, սակայն դա ճիշտ կլիներ հաստատել բանակցային գործընթացում»,- ասել է Ս. Օհանյանը: