ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նպատակահարմար է գտնում, որ գնաճի նպատակադրված ցուցանիշը, ինչն այս տարի 3% է, սահմանվի ԿԲ-ի եւ կառավարության կողմից, փոխհամաձայնության միջոցով: Հիշեցնենք, որ այդ ցուցանիշն ամեն տարի հաստատում է Ազգային ժողովը, իսկ ԿԲ-ն պարտավոր է այն պահպանել: «Թե չէ ստացվում է, որ մենք տնտեսական իրական պրոցեսները զոհաբերում ենք` օրենքը չխախտելու համար»,- դժգոհեց ԿԲ նախագահը: