քաղաքականություն

Երկակի խաղի կարիք չկա

22.02.2006

Մ. Սահակաշվիլիի պնդմամբ՝ իր երկիրը կարիք չի ունենա երկակի խաղ տանել Հարավային Կովկասում, քանի որ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը միեւնույն տնտեսական համակարգի մաս են: Ըստ «Կավկազպրեսի»՝ շաբաթ օրը Վրաստանի անվտանգության հարցերին նվիրված համաժողովում Սահակաշվիլին հույս է հայտնել, թե ՀՀ-ին եւ Ադրբեջանին կհաջողվի մոտ ապագայում համաձայնության հասնել: «Մենք կստեղծենք ազատ առեւտրով մի ընդհանուր տնտեսական համակարգ, ինչը …

կարդալ ավելին

Հրավերք ունի

22.02.2006

Մեր տեղեկությունների համաձայն, առաջիկայում Ամերիկայի Միացյալ նահանգներ է մեկնելու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այս լուրը կուսակցության գրասենյակում ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Ավելացնենք, որ Արամ Զ. Սարգսյանն ԱՄՆ է մեկնելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հրավերով, եւ, մեր աղբյուրի հավաստմամբ, հրավերի հիմնական նպատակը Ռաբույեյան բանակցություններից հետո Հայաստանի ընդդիմության առաջիկա ծրագրերն են: Մեր նախորդ համարում մենք արդեն …

կարդալ ավելին

ԼՂՀ հարցով հանձնաժողով

22.02.2006

Ադրբեջանի Միլի-մեջլիսում գարնանային նստաշրջանի ընթացքում կստեղծվի ղարաբաղյան հանձնաժողով: Ադրբեջանական Մեծ արարչության կուսակցության (ՄԱԿ) նախագահ, պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն նաեւ հաղորդել է, որ այդ նպատակով պատգամավորների շրջանում ստորագրահավաք է անցկացվել: «Մեր նպատակն է նախապատրաստել հանձնաժողովի կողմից համապատասխան առաջարկների փաթեթ, որն ուղղված կլինի ղարաբաղյան խնդրի լուծմանը եւ կգործի այդ հարցն ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ»: Պատգամավորը հաղորդել է նաեւ, …

կարդալ ավելին

Կոնգրեսականը շնորհավորել է

22.02.2006

«Միանալով իմ բազմաթիվ գործընկերներին` ես շնորհավորում եմ ԼՂՀ ժողովրդին Ղարաբաղյան ազատագրական շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ»,- հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում` երեկ այսպիսի հայտարարություն է արել Նյու Յորքի նահանգից ԱՄՆ կոնգրեսական Մայքլ ՄաքՆալթը: Կոնգրեսականի խոսքերով. «1988թ. փետրվարի 20-ին ԼՂՀ ժողովուրդը պաշտոնապես դիմեց Խորհրդային կառավարությանը` Հայաստանի հետ միավորվելու եւ խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի գործած անարդարությունը շտկելու խնդրանքով: …

կարդալ ավելին

Պատգամավորները գերադասում են էկզոտիկ հագուկապը

22.02.2006

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվել է «ՀՀ ԱԺ պատգամավորի պահվածքի մասին» օրենքի նախագծի մշակումը: Սակայն մինչեւ նախագիծը շրջանառության մեջ դնելը, այն լրացվելու է եւս մեկ դրույթով, որով կանոնակարգվելու է պատգամավորի հագուկապը։ Այսպիսով, օրենքում պատրաստվում են ամրագրել, որ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում չպետք է հայտնվեն սպորտային զգեստով, ջինսերով ու մինի յուբկաներով: Ի դեպ, նախորդ շաբաթ …

կարդալ ավելին

«Հայաստանի ներկայիս դիրքորոշումն ավելի ճկուն է»

22.02.2006

Չնայած Ռամբույեում Քոչարյան-Ալիեւ հանդիպման ձախողմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հետաքրքրությունն այս օրերին դեռ շարունակվում է: ԼՂՀ հակամարտությանն է երեկ անդրադարձել նաեւ այս օրերին հրաժեշտի այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեն: Մարտի 1-ից պարոն Թալվիթիեն կդադարեցնի իր պաշտոնավարումը եւ այդուհետ նրան կփոխարինի շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին: Իսկ երեկ Հեյկի Թալվիթիեն ՀՀ …

կարդալ ավելին

«Ղարաբաղյան խնդրի գերիները՝ Ռամբույեի տապալման պատճառ»

22.02.2006

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ 20-րդ գումարման պատգամավորների խորհրդի պատմական արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին, խնդրելով` ըմբռնումով վերաբերվել ԼՂԻՄ-ի հայ բնակչության ձգտումներին եւ լուծել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու եւ հայկական ԽՍՀ-ին միանալու հարցը: Միաժամանակ նստաշրջանը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ կոչ անելով երաշխավորել հարցի լուծումը: Ղարաբաղյան շարժման առաջին 6-7 …

կարդալ ավելին

«Ես դեմ եմ ռեգիոնալ խմբավորումների ստեղծմանը»

22.02.2006

«Նոր երկիր» կուսակցության` մարտի 18-ին Երեւանում կայանալիք համագումարից առաջ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը փետրվարի 19-ին կուսակցական բնույթի հանդիպում է ունեցել համակիրների հետ` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ինչպես իշխանական բուրգին մոտ կանգնած այլ կուսակցություններ, այս կուսակցության ժողովն էլ անց է կացվել «ինկոգնիտո» պայմաններում. դահլիճի մուտքը եղել է հրավիրատոմսերով, իսկ ԶԼՄ-ներից …

կարդալ ավելին

Փնթի թղթարարություն

22.02.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005թ. հունիսի 17-ին ՆՀ-118-Ա հրամանագրով այսպիսի որոշում է ընդունել. «Օլեգ ԵՍԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ»: Ռ. Քոչարյանն Օլեգ Եսայանի նշանակման մասին նույն այս որոշումը չնչին փոփոխությամբ ընդունել է նաեւ 2005թ. օգոստոսի 10-ի ՆՀ-146-Ա հրամանագրով. «Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 120-րդ հոդվածով՝ որոշում եմ. Օլեգ ԵՍԱՅԱՆԻՆ նշանակել ՀՀ …

կարդալ ավելին

Պուտինն Ադրբեջանում

22.02.2006

Այսօր Վլադիմիր Պուտինը կմեկնի Բաքու` մասնակցելու Ադրբեջանում Ռուսաստանի տարվա բացման արարողությանը: Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության (ՄԱԺՃԿ) միջազգային հարցերով քարտուղար Էլչին Միրզաբեյլին գտնում է, որ Պուտինի այցն Ադրբեջան կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար: Ըստ նրա, Ռամբույեի բանակցություններից հետո, ԼՂՀ հակամարտության քննարկումը ՌԴ նախագահի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում կարեւոր նշանակություն ունի: «Վերջին ժամանակներս ՌԴ-ն ակտիվ …

կարդալ ավելին

Հերթը հասավ Րաֆֆի Հովհաննիսյանին

20.02.2006

Մեր տեղեկությունների համաձայն, այս օրերին մասսայական ստուգումներ են սկսվել Րաֆֆի Հովհաննիսյանին պատկանող կազմակերպություններում՝ ռազմավարական կենտրոնում, «Ժառանգություն» կուսակցությունում եւ այլն: Մեր աղբյուրների հավաստմամբ, հիմնականում ստուգում են այդ կազմակերպությունների հաշվեհամարները: Բանն այն է, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռամբույեյան բանակցություններից հետո ԱՄՆ-ը Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով կսկսի լուրջ ֆինանսական միջոցներ փոխանցել Հայաստանի ընդդիմությանը: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, …

կարդալ ավելին

Անելիք չի՞ եղել

20.02.2006

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը կիսատ թողել բանակցություններն ու վերադարձել Հայաստան, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ռամբույեում այլեւս անելիք չի եղել, պետք է իզուր մնար Ֆրանսիայում, չի մնացել, եկել է, ի՞նչ է պատահել»: Ի դեպ, Ս. Սարգսյանը Ռամբույեյան բանակցությունները չի համարում ձախողված եւ գտնում է, որ «ոչ մի վատ բան չի եղել եւ …

կարդալ ավելին

Ծառուկյանը «կնոպկա» սեղմող չէ

20.02.2006

Մեր թղթակցի հարցին, թե 2007թ. ԱԺ ընտրություններին քանի տոկոսի ակնկալիք ունի իր ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կարող է ընդհանրապես չունենա: Դա ով ասի, հեքիաթներ է պատմում, չի կարող: Մարդը դա պետք է ապացուցի իր աշխատանքով, իր գործով, ժողովրդի մեջ հավատ ներշնչելով: Թե չէ պատի տակ նստած ինչ-որ թվեր գրելն անհեթեթություն է, դրա …

կարդալ ավելին

Ադրբեջանին հարիր ոճ

20.02.2006

Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցության կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանող Ռամիլ Սաֆարովին «Տարվա մարդ» հռչակելը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գնահատում է Ադրբեջանի ոճին հարիր եւ որակեց որպես հերթական «սերիաներից» մեկը: «Ցավալի է, որ ոճրագործին կարող են «Տարվա մարդ» տիտղոս տալ, եւ դա չի դատապարտում պետության ղեկավարը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հեռու է ԼՂ …

կարդալ ավելին

Կոալիցիան հասավ իր մուրազին

20.02.2006

Հրանտ Խաչատրյանին օմբուդսմեն ընտրվելու համար երեկ չօգնեցին անգամ նրա կողմից հնչեցված հերոսների անունները՝ Ա. Նավասարդյան, Մ. Գեորգիսյան, Գ. Նժդեհ… «Այս անգամ ես արդեն օգնության եմ կանչում Կ. Դեմիրճյանին եւ Վ. Սարգսյանին եւ ձեզ ուղեկցում եմ քվեարկության»,- իր ելույթում հայտարարեց նա: Չնայած պատգամավորների անկեղծությանը, թե Խաչատրյանի ելույթն իրենց վրա լուրջ ազդեցություն է թողել ու չեն կարող …

կարդալ ավելին

Հայ առյուծ ենք մենք

20.02.2006

Տեւական դադարից հետո երեկ ԱԺ էր եկել պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որը լրագրողների հետ զրույցում հասցրեց դժգոհել լրագրողներից: Նրան մասնավորապես անհանգստացրել էր, որ հայրենի լրատվամիջոցներն ըստ պատշաճի չեն լուսաբանում Ձմեռային օլիմպիադայում ՀՀ հավաքականի մասնակցությունը: «Մերոնք կընկնեն տասնյակի մեջ` իրենց հագուկապով, իրենց մասնակցությամբ, հագուստի գեղեցկությամբ: Միայն մասնակցությունը գրեիք, որ իրոք հագուկապը տեղն է, որ դուք հպարտ եք, …

կարդալ ավելին

Հայաստանը համաձա՞յն է «Մեղրիի տարբերակին»

20.02.2006

ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` օրեր առաջ տեղի ունեցած փարիզյան հանդիպմանը հաջորդած հիասթափությունների ֆոնին, փետրվարի 15-ին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Դումայի «Ռոդինա» խմբակցության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը: «Դժվար է բացատրել, թե ինչու հակամարտող կողմերի քաղաքական լուրջ գործիչները, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ժողովուրդների եւ միջազգային հանրության առջեւ, երկար տարիների ընթացքում այդպես …

կարդալ ավելին

Քաղաքական դաշտը ենթարկվել է ֆրագմենտացիայի

18.02.2006

«Ամենամեծ խնդիրը, որ ես տեսնում եմ մեր ներքաղաքական համակարգի համար, այն է, որ 1998 թվականից ի վեր ներքաղաքական դաշտը ենթարկվեց ահավոր ֆրագմենտացիայի: Դեմոկրատական առողջ համակարգի արդյունավետ գործելու գրավականը մի քանի մեծ կուսակցությունների գոյությունն է, որոնցից յուրաքանչյուրն ունի հզոր կադրային պոտենցիալ, քանի որ այն ներառում է հասարակության բավական ստվար շերտեր ու կառուցված է լինում գաղափարախոսական լայն …

կարդալ ավելին

Կմախքը մշակվել է

18.02.2006

Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկայացրել է անվտանգության հայեցակարգի «կմախքը»: Նա նշել է, թե մշակվող փաստաթուղթը ոչ թե հայեցակարգ է, այլ ռազմավարություն: «Այլ խնդիր, որ այս փաստաթղթից ծնվելու է ռազմական դոկտրին: Ռազմական դոկտրինի մասեր կան, որ գաղտնի են լինելու, եւ յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է որոշում իր ինֆորմացիայի …

կարդալ ավելին

Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը

18.02.2006

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի գլխավորած պատվիրակությանը: Դեսպանը նախարարին հանձնել է պաշտպանական գնահատման վերջնական փաստաթուղթը, որի համաձայն` ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի մասնագետները բարձր են գնահատել հայկական բանակի պրոֆեսիոնալ մակարդակը: Ս. Սարգսյանը դեսպանին խնդրել է իր շնորհակալությունները փոխանցել ամերիկացի մասնագետներին` իրականացրած աշխատանքների եւ ՀՀ զինված ուժերին …

կարդալ ավելին