Հրավերք ունի

22/02/2006

Մեր տեղեկությունների համաձայն, առաջիկայում Ամերիկայի Միացյալ նահանգներ է մեկնելու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այս լուրը կուսակցության գրասենյակում ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Ավելացնենք, որ Արամ Զ. Սարգսյանն ԱՄՆ է մեկնելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հրավերով, եւ, մեր աղբյուրի հավաստմամբ, հրավերի հիմնական նպատակը Ռաբույեյան բանակցություններից հետո Հայաստանի ընդդիմության առաջիկա ծրագրերն են:

Մեր նախորդ համարում մենք արդեն նշել էինք, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ֆինանսական լուրջ միջոցներ տրամադրել ՀՀ ընդդիմությանը` ակտիվ քաղաքական գործընթացներ սկսելու նպատակով: