Մեր թղթակցի հարցին, թե 2007թ. ԱԺ ընտրություններին քանի տոկոսի ակնկալիք ունի իր ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կարող է ընդհանրապես չունենա: Դա ով ասի, հեքիաթներ է պատմում, չի կարող: Մարդը դա պետք է ապացուցի իր աշխատանքով, իր գործով, ժողովրդի մեջ հավատ ներշնչելով: Թե չէ պատի տակ նստած ինչ-որ թվեր գրելն անհեթեթություն է, դրա համար էլ այս օրին ենք»: Ի դեպ, մի առիթով Գ. Ծառուկյանը հայտարարել էր, թե ԱԺ-ն իր տեղը չէ: Երեկ լրագրողները հետաքրքրվեցին, թե այսօր է՞լ է նույն կարծիքին: «Այո, իմ տեղը չի այն բանով, որ որոշ հիմնական պատգամավորներ իրենց գալու իմաստը չգիտեն, թե ինչի համար են գալիս: Բայց Ծառուկյան Գագիկը իրենց նման կնոպկա սեղմող չի, որ գա կնոպկա սեղմի ու գնա»,- ասաց նա ու օմբուդսմենի իր թեկնածուին քվեարկելուց հետո հեռացավ: