Անելիք չի՞ եղել

20/02/2006

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը կիսատ թողել բանակցություններն ու վերադարձել Հայաստան, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ռամբույեում այլեւս անելիք չի եղել, պետք է իզուր մնար Ֆրանսիայում, չի մնացել, եկել է, ի՞նչ է պատահել»: Ի դեպ, Ս. Սարգսյանը Ռամբույեյան բանակցությունները չի համարում ձախողված եւ գտնում է, որ «ոչ մի վատ բան չի եղել եւ ոչ հայանպաստ առաջարկներին հայկական կողմը չի համաձայնել: Հիմա ո՞վ պետք է մտածի՝ իր համար ձախողո՞ւմ էր, թե՞ ոչ, եթե մեզ համար փաստաթղթերն ընդունելի է, իրենց համար` ոչ: Կամ եթե հակառակը լիներ` իրենց համար ընդունելի լիներ, մեզ համար` ոչ: Այսինքն` ես որեւէ ողբերգություն այստեղ չեմ տեսնում»: